Սույն թվականի օգոստոսի 14-20ը տեղի ունեցավ «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար»( WELL Camp) ծրագրի 7օրյա ճամբար-դասընթացը Դիլիջանում:

Մեկ շաբաթյա հանդիպումների ընթացքում մասնակից կանայց և աղջիկները բիզնես փորձագետների հետ համատեղ աշխատեցին իրենց գաղափարների ուժեղ և թույլ կողմերի վրա և վերջիններս բերվեցին ավարտուն տեսքի։ 


Այս օրերի ընթացքում նրանք՝ ոլորտի առաջատար փորձագետներ Սիլվա Մեսրոպյանի և Լիլիթ Արզոյանի օգնությամբ կարողացան հասնել ցանկալի արդյունքի իրենց գաղափարների մշակման գործում, որոնց վերջնական ներկայացումը պաշտոնապես կկայանա աշնան վերջին։

Բացի հիմնական դասընթացավարներից եղել են նաև հարակից ոլորտների այլ մասնագետների հետ հանդիպումներ, ինչպիսիք են Գոհար Շալջյանը՝ ում օգնությամբ մասնակից կանայք և աղջիկները ուսումնասիրեցին շուկայագիտություն(մարքեթինգ) և շուկայավարման ռազմավարական մշակում, որը մեծ ներդրում կհանդիսանա իրենց հետագա գործունեության ընթացքում։


Ինչպես նաև Վահե Սալահյանի համակարգմամբ մասնակիցները խաղացին բիզնես խաղեր ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված։ Խաղերը հանդիսացան արդյունավետ մեթոդ այս ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքը գործնականում կիրառելու, ինչպես նաև նոր հմտություններ ձեռք բերելու և բիզնես մտածելակերպը զարգացնելու համար։

 Ինտենսիվ խմբային քննարկումների և պրակտիկ վարժությունների շնորհիվ մասնակիցները բացահայտեցին ավելին իրենց և իրենց կարողությունների մասին:

Մասնակիցների խոսքով, բավականին կարևոր և որոշիչ էր այս մեկ շաբաթյա ճամբար-դասընթացը, քանի որ նրանք կարողացան իրենց 4 ամիսների առցանց եղանակով ձեռք բերած գիտելիքը ներդնել իրենց իսկ բիզնես գաղափարների կառուցման մեջ։


 

«Արդեն 4 օր է ինչ հնարավորություն ունեմ մասնակցելու WELL Camp-ի 7օրյա ճամբար–դասընթացին։ Այն հիանալի շարժառիթ է լավագույն բիզնես փորձագետների օգնությամբ մտքերը բիզնեսի վերածելու, սոցիալականացվելու, ինչպես նաև ձեռնարկատիրության մասին գիտելիքներ ձեռք բերելու և բիզնես պլանները վերջնական տեսքի բերելու համար» – Նշեց WELL Camp ճամբար–դասընթացի մասնակից Աստղիկ Ամիրխանյանը։


 Նշենք, որ ծրագիրը միտված է զարգացնել Դիլիջան համայնքի և հարակից բնակավայրերի կանանց ու աղջիկների առսջնորդական և ձեռնարկատիրական հմտությունները:

7օրյա ճամբարը նպաստեց մասնակիցների ոչ միայն գաղափարների մշակմանը, այլ նաև անձնային աճին, հմտությունների զարգմացմանը և նոր կապերի ձեռքբերմանը։


«Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Թողնել մեկնաբանություն