Skip to main content

Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոնը ներկայացնում է

WELL CAMP 

«Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագիրը


Ուրախ ենք ներկայացնել «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» (WELL Camp) ծրագիրը, որը իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների  համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից արդեն 2 տարի: Այս ծրագիրը հատուկ նախատեսված է բարելավել և ձևավորել Դիլիջանում և հարակից համայնքներում բնակվող 18-29 տարեկան կանանց առաջնորդական և ձեռնարկատիրական կարողությունները։

  • Ծրագրի նպատակը.

 Ծրագիրը նպատակ ունի հզորացնել և զինել համայնքի այն կանանց և աղջիկներին ովքեր ձեռներեցության մեջ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ և հմտություններ հաջողության հասնելու համար։ Կարողությունների հզորացման և գործնական ուսուցման արդյունքում կանայք կկարողանան իրականացնել և/կամ զարգացանել իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները։


  • Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին․

Այս հնարավորությունը բաց է Դիլիջանում, Թեղուտում, Հաղարծնում, Գոշում, Խաչարձանում, Աղավնավանքում ևՀովքում բնակվող 18-29 տարեկան կանանց և աղջիկների համար: ձեռնարկատիրական փորձը չի պահանջվում. անհրաժեշտ է միայն սովորելու և աճելու ձեր ցանկություն:


Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30, 18:00

Օգտվե՛ք այս հնարավորությունից՝ սկսելու ձեր ձեռնարկատիրական ճանապարհորդությունը: Ներկայացրե՛ք Ձեր առցանց հայտը

այստեղ

և ճանապարհ հարթեք անձնական և մասնագիտական աճի համար:


Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից։