Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոնը ներկայացնում է
WELL CAMP
«Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագիրը
Ուրախ ենք ներկայացնել «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» (WELL Camp) ծրագիրը, որը իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից արդեն 2 տարի: Այս ծրագիրը հատուկ նախատեսված է բարելավել և ձևավորել Դիլիջանում և հարակից համայնքներում բնակվող 18-29 տարեկան կանանց առաջնորդական և ձեռնարկատիրական կարողությունները։
- Ծրագրի նպատակը.
Ծրագիրը նպատակ ունի հզորացնել և զինել համայնքի այն կանանց և աղջիկներին ովքեր ձեռներեցության մեջ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ և հմտություններ հաջողության հասնելու համար։ Կարողությունների հզորացման և գործնական ուսուցման արդյունքում կանայք կկարողանան իրականացնել և/կամ զարգացանել իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները։
- Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին․
Այս հնարավորությունը բաց է Դիլիջանում, Թեղուտում, Հաղարծնում, Գոշում, Խաչարձանում, Աղավնավանքում ևՀովքում բնակվող 18-29 տարեկան կանանց և աղջիկների համար: ձեռնարկատիրական փորձը չի պահանջվում. անհրաժեշտ է միայն սովորելու և աճելու ձեր ցանկություն:
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30, 18:00
Օգտվե՛ք այս հնարավորությունից՝ սկսելու ձեր ձեռնարկատիրական ճանապարհորդությունը: Ներկայացրե՛ք Ձեր առցանց հայտը
այստեղ
և ճանապարհ հարթեք անձնական և մասնագիտական աճի համար:
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից։