Skip to main content

Սույն թվականի փետրվարի 10–ին Դիլիջանում` «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում կայացավ «Տավուշի քաղաքական ակումբ»–ի հերթական հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և արտաքին մարտահրավերների վերաբերյալ ։

Հանդիպման խոսնակներն էին՝ «Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի» տնօրեն Ստեփան Սաֆարյանը, «Օրբելի» հետազոտական կենտրոնի հետազոտող Ջոնի Մելիքյանը և «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Հանդիպմանը մասնակցել են տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
ներկայացուցիչները, համայնքապատկան կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի բնակիչները:

«Տավուշի քաղաքական ակումբ» ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից՝ Կովկաս ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում
քաղաքական ակումբների ստեղծում» ծրագրի շրջանաակներում։ Ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։