Skip to main content

Սոցիալական ձեռնարկատիրությունը գյուղական համատեքստում․ Պանելային քննարկումներ Դիլիջանում

Եվրոպական միության կողմից՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող «ՌԵԿՈՐԴ» նախագծի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»  ՀԿ-ն սույն թվականի Նոյեմբերի 28-ին ք․ Դիլիջանում իրականացնում է «Սոցիալական ձեռնարկատիրությունը գյուղական համատեքստում» պանելային քննարկում։

«Սոցիալական ձեռնարկատիրությունը գյուղական համատեքստում» պանելային քննարկման հիմնական թեմաներն են ՝ սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգը գյուղական համատեքստում, ոլորտում երիտասարդների մասնակցությունը, սոցիալական ձեռնարկատիրության  զարգացմանն աջակցող մեխանիզմները և առկա խոչընդոտները։

Պանելային քննարկումներին որպես բանախոսներ մասնակցում են սոցիալական ձեռնարկատերեր, փորձագետներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ներկայացուցիչներ։

Քննարկումների հիմնական նպատակն է ցույց տալ սոցիալական ձեռնարկատիրության դերը համայնքային զարգացման գործում, խոչընդոտների վերհանումն և դրանց լուծման տարբերակների քննարկումը, ինչպես նաև փորձի փոխանակումը։

«Էրազմուս+» երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող «ՌԵԿՈՐԴ»  երկամյա ծրագիրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների կարողությունները ՝ ձեռնարկատիրական կրթության ոլորտում՝ աջակցելով երիտասարդության ոլորտում տեղական ներուժի զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ԱլԳ տարածաշրջանների չորս կազմակերպություններից կազմված կոնսորցիումը` «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ (ծրագրի համակարգող), «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ Վրաստան, «Կոնսորցիո Լեոնարդո» Իտալիա և «ՋԷՄՍ» միջազգային կրթական կենտրոն, Չեխիայի Հանրապետություն:

Այս տեղանյութը համապարփակ տեղեկատվություն է տրամարդում Նոյեմբերի 28-ին Դիլիջանում կազմակերպված միջոցաման մասին։ 

Իսկ ահա այս տեղանյութում հետաքրքրվողները կարող ենք ծանոթանալ պանելային քննարկման ողջ ընթացքին։ Ուրախ կլինենք ստանալ կարծիքներ ու հետաքրքիր մտքեր