Skip to main content
Սույն թվականի հուլիսի 13-21-ը Չեխիայի Պեկ պոդ Սնեժկո քաղաքում տեղի ունեցավ “Leaders of tomorrow” դասընթացը, որին մասնակցել են երիտասարներ Հայաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Լիբանանից և Մարրոկոյից։
«Դիլիջանի երիտասարդների համագործակցություն կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանը ներկայացրել են Նարե Մանուկյանը, Աբգար Քլյանը և Անուշ Մկոյանը։
Ծրագիրը նպատակ ուներ զարգացնել առաջնորդների գիտելիքներն ու կարողությունները՝ միաժամանակ կիսելով աշխարհի լավագույն առաջնորդների աշխատանքից հայտնի լավագույն փորձը, հիմնական շեշտը դնելով առաջնորդության, թիմային աշխատանքի և կապերի հաստատման վրա։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է լեռներում, ինչն ապահովել է մասնակիցների՝ ամբողջական կենտրոնացումը գործընթացների վրա։