Skip to main content
Հուլիսի 10-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Գործընկերություն հանուն Հայաստանում գյուղական բարգավաճման» միջազգային համաժողովը, որի նպատակն էր գործընկերության համաձայնագրի ստորագրությամբ պաշտոնապես ազդարարել հինգ նորաստեղծ Տեղական ակտիվ խմբերի մասին՝ «Տաշիր +», «Լոռվա Ձոր», «ԳանՁոր», «Աղստևի հովիտ» և «Ծիլի Ծով», որոնք ստեղծվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ «LEADER» մեթոդաբանությանը համահունչ՝ հիմնվելով տարածքային ներառական զարգացման սկզբունքի և տեղական հանրային ու մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործընկերության վրա։
Ողջույնի խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին նշեց․
«ՄԱԶԾ-ն, որպես ծրագիրն իրականացնող գլխավոր կազմակերպություն, ուրախությամբ հաստատում է ծրագրի հաջողված իրականացումը մինչ այս փուլը, արդյունքում ձևավորելով Տեղական հինգ ակտիվ խումբ թիրախային մարզերում, որոնք շուտով կմեկնարկեն զարգացման հեղափոխական ծրագրեր՝ ուղղված գյուղական բարգավաճմանը և խթանմանը Լոռիում և Տավուշում։ Օգնելով թիրախային համայնքներում Տեղական ակտիվ խմբերի ձևավորմանը՝ հիմնված հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության եռակողմ գործընկերության վրա՝ ՄԱԶԾ-ն տրամադրել է փորձագիտական և տեխնիկական նշանակալի աջակցություն Տեղակական ակտիվ խմբերի անդամներին՝ զարգացման առաջնահերթություններ և ռազմավարական ծրագրեր մշակելու նպատակով։ Այսօր Տեղական ակտիվ խմբերը պատրաստ են մեկնարկել իրենց ճամփորդությունը՝ որպես տեղական զարգացման ռազմավարությունների ու համայնքահեն զարգազման ծրագրերի առաջնորդներ»։
Միջոցառումը նաև հարթակ հանդիսացավ ծրագրի առաջընթացի և հաջորդող քայլերի ներկայացման, միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկումների, փորձի փոխանակման, կապերի հաստատման, գյուղատնտեսական և արհեստագործական արտադրանքի ցուցադրման և մշակութային շփումների համար։