Skip to main content

«ԴԱՏԱ-տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում ընտրված 5 ցանցային կոնսորցիումների ներկայացուցիչները «Փաստերով հիմնավորված քաղաքականությունների ձևավորման գործընթացներ» թեմայով խորացված դասընթացի շրջանակներում փետրվարի 24-25-ին մասնակցեցին «Հետազոտության նախագծման և տեղեկատվության հավաքագրման մեթոդների մասին» երկօրյա դասախոսությանը, որի առաջին մասը համակարգում էր «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Վերմիշյանը։

Խորացված դասընթացի երկրորդ կտորը Հետազոտության էթիկային էր վերաբերվում, որը ֆասիլիտացնում էր Ջենի Պատուրյանը։

«Շատ հազվադեպ է պատահում, որ գիտական աշխատողը և ՀԿ ոլորտի ներկայացուցիչը ինչ որ բանի շուրջ միասին աշխատելիս լինեն։ Ինձ այս ողջ համաստեղծման պրոցեսը դուր է գալիս նրանով, որ այսպես՝ ֆիզիկապես միասին աշխատելու միջոցով, ունենք հնարավորություն իրարից սովորելու, միմյանց աչքերով իրար տեսնելու, ոլորտային առանձհատակություններով կիսվելու»։

Դասընթացի երկրորդ մասում մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով փորձեցին դուրս բերել էթիկական խնդիրները, որոնց կարող են հանդիպել իրենց ծրագրի իրականացման պրոցեսում։

Հիշեցնենք, որ «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։

ԴԱՏԱ ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեղեկացում․ Հոդվածի նյութն ու լուսանկարները վերցված են ԵՀՀ ֆեյսբուքյան էջից։