Skip to main content

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ բնապահպանական թեմայով բիզնես գաղափարների համայնքային մրցույթի մրցանակաբաշխությունը։ Մրցույթը, որը նախատեսված էր ընտանիքների համար, նախաձեռնվել է «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Տավուշում սոցիալ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում («Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – 2» ծրագիր): 

Գաղափարները վերաբերում են էկոտուրիզմի, բնական բարիքների հավաքչության, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծման, անտառային ռեսուրսների խելամիտ օգտագործման լուծումներին, որոնք խթանում են կայուն եկամուտ և դիմակայուն են սեզոնայնության հանդեպ։
Մրցույթին ներկայացվել էր 8 ընտանեկան հայտ, որոնցից 6-ը ժյուրիի կողմից համարվել են մրցույթի պահանջներին համապատասխանող։


Մրցույթի հաղթողներ են․

Շահող՝ Կարեն Օհանյան (75,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ էկոտուրիզմի զարգացում Ենոքավանում՝ բնական
միջավայրի կենդանական ու բուսական աշխարհի, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում ներատված որոշ տեսակների հետ
ծանոթացման միջոցով։

Շահող՝ Գայանե Ղալումյան (75,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ բնական բարիքների հավաքչություն, պահածոյացում և
ներկայացում, իրացում Ենոքավան այցելող զբոսաշրջիկների շրջանում։

Շահող՝ Սիրանուշ Ավետիսյան (75,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ բնական հումքով օճառի և շամպունների
արտադրության հիմնում։

Շահող՝ Էդգար Ավետիսյան (100,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ մրգատու այգու հիմնում։

Շահող՝ Աիդա Գուլինյան (100,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ ուտելի բուսատեսակների և դեղաբույսերի
փաթեթավորման սարքավորման ձեռքբերում և արտադրանքի իրացում։

Շահող՝ Գարուն Բեջանյան (150,000 ՀՀ դրամ)։

Գաղափարը՝ վայրի հատապտուղների, մրգերի և այլ ուտելի
բարիքների հավաքչություն և դրանցից կերակրատեսակների (սոուս, պահածոներ, չիր, մուրաբա և այլն)
պատրաստում ու իրացում Ենոքավան այցելող զբոսաշրջիկների, հյուրատների շրջանում։


 

Սույն մրցույթը իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում
իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական
զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում «Բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանի
գրասենյակի կողմից։ Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների
համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։