Skip to main content

 «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը շարունակում է ՏԻՄ-ՔՀԿ-բիզնես երկխոսությանը նվիրված քննարկումների շարքը՝ ԴԱՏԱ ծրագրի շրջանակում։ Ս․թ․ օգոստոսի 19-ին Դիլիջան քաղաքում կազմակերպեց «Բիզնես-ՔՀԿ-ՏԻՄ․ համայնքային դերակատարների համագործակցություն խորհրդակցական ժողովրդավարության զարգացման համար» թեմայով երրորդ հանդիպում-քննարկումը՝ «6PM.Գործից հետո» ձևաչափով։ Ներկա էին Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան համայնքներում գործող բիզնեսների, հասարակական կազմակերպությունների, Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակն էր երկխոսություն ծավալել մարզի ձեռներեցների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև՝ հասարակության համար կարևոր խնդիրների լուծման համար համատեղ, հնարավոր փոխգործակցություն ձևավորելու։ Հանդիպումը վարեց փորձագետ Գոռ Պետրոսյանը։ Քննարկմանը նշվում էր, որ ՔՀԿ–ՏԻՄ և Բիզնես ոլորտների ներկայացուցիրների միջև համագործակցության փորձն ու միմյանց գործունեության մասին տեղեկացվածությունը սահմանափակ է։  Մասնակիցները կարևորում էին ՔՀԿ-ՏԻՄ-բիզնես ոլորտների գործունեության փոխադարձ ճանաչելիությունը, որը կնպաստի հանրային տարբեր խնդիրների շուրջ միասնական գործակցության կայացմանը։ Մտքեր ու կարծիքներ փոխանակվեցին համայնքներում առկա հիմնախնդիրների մասին պատկերացումների շուրջ, այդ խնդիրների հնարավոր լուծման առաջնահերթ քայլերի, քաղաքացիների ներգրավվածության և հետագա երկխոսության համար նոր եղանակների ներդրման վերաբերյալ։ 

 

Ինչպես նշում էր ՔՀԿ ներկայացուցիչը․

«Բոլորն էսօր անում են վերապատրաստում, բայց մեկ շաբաթում, հաշվապահ, դերձակ ու գրաֆիկ դիզայներ չեն դառնում, դա երկարաժամկետ պրոցես ա։ Դու կարաս խայծը գցես իրա մոտ մոտիվացիա առաջացնես որ գնա ավելի լուրջ սովորի։ Եթե երեք ամսում անգլերենի դասընթացով անգլերեն են սովորում, ուրեմն Դիլիջանում պետքա բոլորը անգլերեն իմանային, բայց մենք մեր կազմակերպությունում միշտ ունենք անգլախոս աշխատակցի կարիք, չկա էդ մարդը»։

 

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։

Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: