Skip to main content

ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհների մեկնարկը տրված է:
Հունվարի 26-ին հայաստանյան 21 հասարակական կազմակերպություններ ստորագրեցին պայմանագրերը և մասնակցեցին դրամաշնորհի կառավարման հանդիպում-քննարկմանը: 
Դրամաշնորհային հնարավորությունը հայտարարվել էր երկու ուղղությամբ՝ ՔՀԿ-ի կարողությունների զարգացում և ՔՀԿ ոլորտի զարգացում: 
Առաջին ուղղության նպատակն է կազմակերպությունների զարգացումը, օրինակ՝ նորարական լուծումների կիրառում, համակարգերի զարգացում, կազմակերպության աշխատակարգերի ձևավորում, անձնակազմի հմտությունների բարելավում և այլն: Երկրորդ ուղղությամբ իրականացվելու է 4 ծրագիր, որոնց հետագայում կանդրադառնանք:
21 դրամաշնորհառու կազմակերպությունների թվում է նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»ՀԿ-ն։ Ծրագրի արդյունքում կազմակերպությունը նախատեսում է մշակել ու գործարկել նորարարական ինստիտուցիոնալ զարգացման գործիքներ ու մեթոդներ։