Skip to main content

Օրերս կայացավ ASBA Foundation / ԱՍԲԱ հիմնադրամի կողմից կազմակերպված «Համայնքների մասնակցային գնահատում և պլանավորում էներգաարդյունավետության համար» խորագրով վերապատրաստման հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի Տավուշի և Լոռու մարզի գոործընկեր կազմակերպությունները։

Մասնակիցների թվում էին նաև YCCD NGO – Youth Cooperation Center of Dilijan և “Ecopolicy” NGO կազմակերպության ներկայացուցիչները, քանի որ տվյալ կոնսորցիումը նույնպես փոքր դրամաշնորհ է իրականացնում Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում։

Ծրագիրը կոչվում է «Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք», որի հիմնական նպատակն է՝ 
Էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված հանրային իրազեկման, համայնքային էներգաարդյունավետության պլանների մշակման գործընթացում ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության միջոցով նպաստել էներգաարդյունավետության խնդիրների լուծումանը և համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը: