Skip to main content

Սեպտեմբերի 24-30-ը YCCD NGO – Youth Cooperation Center of Dilijan / «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Դիլիջանում իրականացնում էր «Երիտասարդների տնտեսական հզորացում սոցիալական ձեռներեցության միջոցով» միջազգային դպրոցը, որին մասնակցում էին 18-30 տարեկան 10-ական ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից ու Մոլդովայից։

Ծրագիրն իրականացվում էր Դիլիջան համայնքում գտնվող «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական կենտրոն» համալիրում ու այն իրականացվեց բարձր մակարդակով, որի համար շնորհակալություն եմ հայտնում համալիրի ղեկավարությանն ու անձնակազմին։

Միջոցառման ողջ օրերի ընթացքում մենք զգացել ենք համալիրի ղեկավարության ջերմ ու հոգատար վերաբերմունքը, որը շատ կարևոր է ցանկացած տեսակի համագործակցության ժամանակ։

Ամենահամով ու ամենահայկական սննդի կազմակերպման համար հատուկ շնորհակալությունս եմ հղում Art Lunch-ի տնօրինությանը` հանձինս Bakur Melkonyan-ի, Tatul Margaryan-ին ու ողջ թիմին։

Ինչպես իրենց գնահատման խոսքում նշեցին դպրոցի մասնակիցներից շատերը, նրանք իրենց հետ տարան ոչ միայն նորանոր գիտելիքներ ու հմտություններ, այլ նաև իրենց հուշերում ու սրտերում տարան Հայաստանի ու Դիլիջանի մի փոքրիկ մասը։