Skip to main content

Հուլիսի 3-ից 4-ը Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 4-րդ Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցում էր նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանի։

Հանդիպմանը Հայաստանից մասնակցեցում էին նաև Գրիգոր Երիցյանը՝ Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ից, Հովսեփ Խուրշուդյանը՝ Ազատ Քաղաքացի ՔՆԱԿ-ից և Սեյրան Մարտիրոսյանը՝ “Խորան Արդ” ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ից։

Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին 4-րդ խմբի այն անդամ կազմակերպությունները, որոնք նախորդ տարի մասնակցել էին ԱլԳ Ֆորումին որպես պատվիրակ։

Աշխատանքային գործընթացը ընթանում էր հիմնականում 4 թեմատիկ խմբերում, որոնք էին․
1․ Երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն
2․ Մշակույթ
3․ Կրթության որակի ապահովում
4․ Խաղաղարարություն և Կապեր տարեցների միջև

Ամեն խմբում մշակվեցին հստակ առաջնայնություններ, որոնք ներկայացել են հանդիպմանը ներկա ԵՄ ներկայացուցիչներին։