Skip to main content

Ապրիլի 9-ին Իջևան-Ինֆոտանը անցկացվեց «Բաց կառավարման գործընկերության»
գործողությունների չորրորդ ծրագրով սեմինարը, որին մասնակցում էին երիտասարդ աշխատակիցներ ու կամավորներ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ից:

Նախաձեռնության նպատակն էր քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:

Սեմինարի ժամանակ քնարկվեց, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել տնտեսության կարևորագույն ոլորտներում՝ ապահովելու համար Բաց կառավարման մարտահրավերը՝ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումը, հանրային օրինավորության խթանումը և հանրային վստահության բարելավումը: