Skip to main content

Վերջերս տեղի ունեցավ “Unravel mental health care practice in Youth work” վերապատրաստման դասընթացը Վրաստանի Բակուրիանի քաղաքում, որը նվիրված էր երիտասարդական կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանը՝ երիտասարդների հոգեկան առողջության և ընդհանուր բարեկեցության պաշտպանության գործում:

Ծրագրի հիմնական նպատակն էր էականորեն նպաստել երիտասարդության հզորացմանը՝ հոգեկան առողջության աջակցության և բարելավմանն ուղղված ջանքերի միջոցով:

Ամբողջ Եվրոպայում ի հայտ է եկել երիտասարդների շրջանում հոգեկան առողջության մարտահրավերների վերաբերյալ աճող մտահոգությունը: Սթրեսը, անհանգստությունը, դեպրեսիան և տարբեր հոգեկան հիվանդությունները տարածված են եղել, ինչը ցույց է տալիս հոգեկան առողջության բարելավման հրատապ անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով այս կարևոր ասպեկտները՝ դասըթնացը նպատակ ուներ հասնել մի քանի հիմնական նպատակների.

  • Երիտասարդ աշխատողների իրավասությունների ամրապնդում
  • Կրթական գործունեության զարգացում
  • ծրագրի գործընկերների միջև միջազգային համագործակցության խթանում

Վերապատրաստման դասընթացը, որն անցկացվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 05-ը ընկած ժամանակահատվածում, մասնակիցների համար ծառայեց որպես կենսական հարթակ՝ կատարելագործելու իրենց կարողությունները, աջակցելու միմյանց և բարելավելու իրենց հոգեկան առողջությունը: