Skip to main content

Մարտի 11-ին մեկնարկեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ –ի ՝ «ARMENCOOP 2.0» ծրագիրը: Վերջինս անգլերեն լեզվի, համակարգչային օպերատորական ծրագրերի, ձեռներեցության ու կարուձևի անվճար դասընթացների շարք է՝ նախատեսված գործազուրկ, 20-35 տարեկան երիտասարդ կանանց և աղջիկների համար:

Նախագիծը նպատակ ունի նպաստել համայնքում կանանց զբաղվածության խթանմանը, դրանով իսկ նվազեցնելով գործազրկության մակարդակը:

Դասընթացների առաջին հանդիպմանը մասնակիցներին ներկայացվեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ –ի /YCCD/ գործունեության հիմնական ուղղությունները, «ARMENCOOP 2.0» ծրագիրի նպատակները, ինչպես նաև կազմակերպվեց թիմի ձևավորմանը նպաստող խաղեր ու վարժություններ:

Հանդիպումը եզրափակեց անգլերեն լեզվի դասընթացը, որտեղ փորձել էինք համադրել ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները և դասը դարձնել թե՛ արդյունավետ /քերականություն, բառապաշար, ճիշտ արտասանություն / , թե՛ հետաքրքրշարժ ու զվարճալի /առօրյայում առավել կիրառելի երկխոսություններ և արտահայտություններ/: