Skip to main content

Կարևորելով ՏԻՄ-երի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև հաղորդակցության կայացումը՝ որպես տեղական ժողովրդավարությանը խթանելու հնարավորություն, «Դիլիջանի երիտասարդներիհամագործակցության կենտրոն» ՀԿ-ը նախաձեռնեց «Ավագանի-բնակիչ։ Ի՞նչպես համագործակցել» հանդիպում-քննարկումը, որն իրականացվում է «ԴԱՏԱ․տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում։ Մասնակցում էին Իջևան և Դիլիջան բազմաբնակավայր համայնքների ավագանիներում ներկայացված տարբեր կուսակցությունների խմբակցությունների անդամներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նպատակն էր հզորացնել ավագանիների անդամների կարողությունները բնակչության հետ արդյունավետ համագործակցության ոլորտում։ Հանդիպումը վարեց «Հայաստանի ֆինանսիստների միություն» ՀԿ-ի փոխնախագահ, ՏԻՄ փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը։
Ներկայացվեց ՏԻՄ համակարգի ձևավորման և զարգացման փուլերը, օրենսդրական կարգավորումը, գործունեության կազմակերպումը, որոշումների կայացման հիմնական սկզբունքները, մարտահրավերները և համայնքների խոշորացման դրդապատճառներն ու ռիսկերը, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ձևերը և գործիքակազմերը, ավագանու դերը և գործառույթները այդ մասնակցության արդյունավետության ապահովման համար։ Քննարկվեցին ներկա փուլում համայնքներում առկա հիմնախնդիրները, ՏԻՄ-երի հետ ՀԿ-երի համագործակցության ձևերի կիրառման հնարավորությունները, ավագանու գործառույթների իրականացման փոխհատուցման, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում հնարավոր շահերի բախման հետ կապված հարցեր։ Ակտիվ քննարկման ընթացքում հնչեցին բազմապիսի կարծիքներ օրակարգի թեմաների առնչությամբ։

 

Կարևորվեց տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության խնդիրը, և ինչպես նշեց Դիլիջանի
ավանագու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության անդամ Քրիստինե
Շահնազարյանը․«Ավագանու անդամը բնակչից ստանում է հարցեր, խնդիրներ, որոնք ներկայացվում է ավագանուն,
բայց բնակիչն ինքը հանդես չի գալիս որևէ նախաձեռնությամբ»։ Ներկաներին ներկայացվեց նաև Դիլիջանում և
Իջևանում ավագանիների անդամների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կայացած «ՔՀԿ-
ՏԻՄ հաղորդակցություն» թեմայով թեմատիկ քննարկումների արդյունքները։ Այն հարցին, թե ինչու՞ է կարևոր
բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
նախագահ Մանուշ Հովնանյանը նշեց, որ բնակչի մասնակցությունը անչափ կարևոր է որոշումների կայացման
գործընթացներում, սակայն նախևառաջ բնակչի քաղաքացիական գիտակցությունը պետք է բարձրացնել։
Մասնակիցները կարևորեցին այս հանդիպման ընթացքում ներկայացված թեմաները և քննարկված հարցադրումները
իրենց ամենօրյա գործունեության համար՝ բնակիչների և հասարակական կազմակերպություների հետ
հաղորդակցության բարելացժվման նպատակով։


«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն
TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և
«ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։
Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն
հիմնադրամին են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: