Skip to main content

Մարտի 9-ին Խաչարձան գյուղում կազամակերպվել էր սպորտային և ինտելեկտուալ մրցույթ Գոշ և Խաչարձան գյուղերի դպրոցականների միջև։ Մրցույթը ՝ «Առագաստ» երիտասարդական խաղեր ծրագրի մի մասն էր, որը ֆինանսավորվել էր Դիլիջանի երիտասարդական բանկի կողմից։ 
Միջոցառման առաջին հատվածում երիտասարդները վոլեյբոլ խաղացին, պարան ձգեցին և մասնակցեցին վազքի մրցույթին։ Հանդիպումը եզրափակեցին ինտելեկտուալ խաղերը՝ բառախաղ, հարցեր աշխարհագրությունից, պատմությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից և այլն։
Միջոցառումն անցավ ջերմ ընկերական մթնոլորտում․ երիտասարդներն աչքի ընկան ոչ միայն իրենց սպորտային պատրաստվածությամբ, այլև՝ իրենց արագ կողմնորոշվելու ունակությամբ և գիտելիքների պաշարով։