Skip to main content
Ս․թ հոկտեմբերի 25-ից 26-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ «Տարածաշրջանային գործընկերության ամրապնդում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների տեղական երիտասարդական բյուջեների համար» միջազգային երիտասարդական համաժողովը՝ ԱլԳ անդամ երկրների, այդ թվում Հայաստանը ներկայացնող պատվիրակության մասնակցությամբ։
 

Հայաստանի պատվիրակության կազմում էին «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության» (ՄԵԿ) անդամներ «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» և «Երիտասարդները փոփոխության համար» հասարակական կազակերպություների ներկայացուցիչները։


Համաժողովը կազմակերպվել էր Մոլդովայի ազգային երիտասարդական խորհուրդը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (ԵՄ ֆինանսական աջակցութամբ)։
2-օրյա համաժողովի տեսական, գործնական և ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում ներկայացվեցին ու արծարծվեցին երիտասարդության ոլորտի արդյունավետ ու մասնակցային բյուջետավորման սկզբունքները և եղանակները, երիտասարդական ազգային ու հասարակական կառույցների ներդրումը բյուջետավորման գործընթացում, ֆինանսավորման առկա հնարավորությունները տեղական ու միջազգային աղբյուրներից, ԱլԳ տարածաշրջանում երիտասարդների միջև լավագույն համագործակցություն կառուցման ուղիները։