Վառնայի կառավարման համալսարանում տեղին ունեցավ Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի աշխատանքային հանդիպումը

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում 2021թ. օգոստոսի 17-19-ը Վառնայի կառավարման համալսարանում մեկնարկեց եռօրյա հանդիպում-աշխատաժողով:

Վերջինիս ժամանակ ՍՄԱՐԹ ծրագրի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին նախորդ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:

Աշխատաժողովը մեկնարկեց ծրագրի համակարգող Նիկոս Զահարիսի և համակարգող Ելենա Սիմչուկի ողջույնի խոսքերով։ Ելույթի խոսքով հանդես եկան Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, առաջարկներով հանդես եկավ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը։ 

Աշխատանքային երեք օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ հարցերը, իրականացված վերապատրաստումները, իրազեկմանն ու տարածմանն ուղղված միջոցառումները, առաջիկայում սպասվող միջոցառումները՝ առցանց հաքաթոն, ազգային մրցույթներ, եզրափակիչ կոնֆերանս:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի համալսարանների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնների աշխատանքները, երիտասարդների աջակցման ծրագրերը, Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության հիմնական ուղղությունները և այլն:

Կատարվեց նաև աշխատանքների ամփոփում, ինչպես նաև հետագա անելիքների, նոր ծրագրերի և հնարավորությունների քննարկում:

 

ՍՄԱՐԹ ծրագրի մասին առավել հանգամանալից կարելի է ծանոթանալ ծրագրի պաշտոնական կայքում․ https://www.smartcaffe.eu/

Թողնել մեկնաբանություն