Շարունակվում են WELL Camp ծրագրի շրջանակներում Դիլիջան բազմաբնակավայր համայնքի երիտասարդ կանանց բիզնես կարողությունների
զարգացման դասընթացները։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները ոչ միայն տեսական գիտելիքներ են ստանում բիզնես գրոծընթացների վերաբերյալ, այլ նաև հնարավորություն ունեն շփվելու հաջողած կին գործարարների հետ։

Ստորև կարող եք ծանոթանալ հյուր խոսնանկների և նրանց գործունեության հետ․

ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«ԶարՄան» Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն, որտեղ մատուցվում են մասնագիտական թերապևտիկ ծառայություններ։

ՔՐԻՍՏԻՆԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Մարզային կին-ձեռներեց, Կապանի «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ ղեկավար, «ԱՐԹԻՆ ՖԵՇՆ» ՍՁ հիմնադիր, ով հաջողությամբ հիմնել է իր սեփական բիզնեսը տվյալ ոլորտում, և ներկա պահին արտադրանքը արտահանման և արտադրական պոտենցիալը մեծացնելու փուլում է։

ՍԻՐԱՆՈՒՇ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Որակավորված կառավարման խորհրդատու, DNA Strategy խորհրդատվական ընկերության հիմնադիր, բիզնես փորձագետ։

ԱՆԱՀԻՏ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 

 «Գողթան Թխվածք» հիմնադիր-տնօրեն, 44-օրյա պատերազմի ժամանակ, նա Արցախի Քաշաթաղի շրջանից տեղափոխվել է Հայաստան, և հիմնադրել է սեփական բիզնեսը։

Դասընթացների և բանախոսների հետ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ խոսել ենք մասնակիցներից երիտասարդ ուսուցչուհի Անի Հովհաննիսյանի հետ․

-Անի, արդյո՞ք հանդիսանում են հյուր խոսնակների հետ հանդիպումները ոգեշնչման աղբյուր։

– Հյուր խոսնակները բավականին մոտիվացնում են ինձ, ավելի են ինձ  «համոզում»  իմ որոշումների և բիզնես գաղափարս  հաջողության հասցնելու
մեջ։

-Ինչքանով է ուրիշի հաջողության պատմությունը օգնում է Ձեզ ավելի մոտենալ երազանքին։

-Ուրիշի հաջողությունների պատմությունն ու օրինակը ստիպում է ինձ հավատալ անհնարինին, երբեք չհանձնվել և գնալ միշտ առաջ։ Առանց
հուսահատության հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչնդոտները։

-Բանախոսների հետ հանդիպումների արդյունքում եղե՞լ են փոփոխություններ ձեր բիզնես ծրագրերում։

-Բանախոսների հետ հանդիպումների ժամանակ բիզնես ծրագիրս ավելի եմ հստակեցրել, ինչու չէ նաև փոփոխել եմ մասնակի։ 

Այժմ շարունակվում են դասընթացները, մասնակիցները շարունակում են ծանոթանալ բիզնեսի հիմնադրման – կայացման – բնականոն գործունեության ցիկլին։


«Կանանց ձեռներեցության և առաջնորդության ուսումնական ճամբար» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Թողնել մեկնաբանություն