Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի երկուական համայնքում կիրականացվի Եվրամիության կողմից իրականացվող «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրում ընդգրկվել են Շիրակի մարզի Աշոցք և Ախուրյան, Լոռու մարզի՝ Թումանյան ևՍտեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքները։ Այս համայքներում կիրկանացվի ՏԻՄ կողմից ծառայությունների մոնիթորինգ, կմշակվեն հանրային քաղաքականության բարելավման առաջարկությունների փաթեթներ, աշխատանք կտարվի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը հնարային կառավարման ոլորտում հանրային կառավարման խթանման ուղղությամբ։
Ծրագիրն իրականացնում է «Compass» Research, Training and Consultancy Center /«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»/ հասարակական կազմակերպությունը՝ գործընկերներ NGO Center /«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի/, YCCD NGO – Youth Cooperation Center of Dilijan /«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն/ ՀԿ-ի և ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ի հետ համատեղ:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակում։
Այսօր «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»-ում տեղի ունեցավ դասընթաց Տավուշի մարզից նախապես ընտրված 20 մոնիթորների համար, ովքեր «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացնելու են համայնքների կողմից մատուցվող համայնքային ծառայությունների մոնիթորինգ Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքներում:
Ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը ներկայացրեց մասնակցային մոնիթորինգի կարևորությունը և ներգրավելու մեխանիզմները, իսկ փորձագետ Սոնյա Մսրյանը՝ կատարվելիք հետազոտության մեթոդաբանությունը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: