Skip to main content

«Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» ծրագրի շրջանակում, Հունիսի 10-11-ին Դիլիջանում իրականացվեց «Կազմակերպության ռազմավարական պլանավորում» դասընթացի առանձին փուլը, որին մասնակցում էին Դիլիջանի համայնքապատկան կրթական, մշակութային, գրադարանային, թանգարանային և սպորտային կառույցների 12 աշխատակիցներ։

Դասընթացին ներկայացվեց պլանավորման մակարդակները, առավելություններն ու սահմանափակումները, ինչպես բացահայտել և սահմանել կազմակերպության կարիքները ու դրանց գնահատման գործիքակազմը։ Նաև համապարփակ անդրադարձ կատարվեց հիմնախնդրի ու առաքելության սահմանմանը, առաջնորդող սկզբունքներին ու նպատակի սահմանմանը։

Գործնական աշխատանքների միջոցով  և կիրառելով ստացած տեսական գիտելիքները, մասնակիցները աշխատեցին իրենց կառույցների ռազմավարական պլանավորման նախագծային տարբերակների վրա՝ կիրառելով ժամանակակից գործիքներ, նաև տեսական գիտելիքների շնորհիվ սահմանեցին իրենց կառույցների տեսլականը, առաքելությունը, սահմանեցին այն կարիքները, որոնք անհրաժեշտ են համայնքի բնակչությանը ծառայություններ մատուցելու համար, սահմանեցին իրենց նպատակներն ու խնդիրները՝ չափելի, հասանելի և իրատեսական լինելու հանգամանքներով պայմանավորված։

Ներկայացվեց նաև պլանավորման գործընթացի կազմակերպման հիմնական գործողությունները, խնդիրների տեսակները։

Դասընթացի հաջորդ փուլերին մասնակիցները կծանոթանան պլանավորման հաջորդ քայլերին և կձևավորեն իրենց տարեկան պլանները։

«Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագրի նպատակն է՝ բարձրացնել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի համայնքապետարանի և նրա ենթակա կառույցների  թափանցիկ և հաշվետվողական աշխատելու աստիճանը՝ օնլայն գործիքակազմի կիրառման ուսուցման և կարողությունների, ինչպես նաև գործունեության ռազմավարությունների բարելավման միջոցով։ Ծրագրի հիմնական գործընկերը Դիլիջանի համայնքապետարանն է։

«Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագիրն իրականացվում է «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրի շրջանակում, որը  ՀՀ-ում  իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր: