Skip to main content
Հուզումնալից, ջերմ ու անակնկալներով լեցուն ընթացք ունեցավ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի /YCCD/ կողմից իրականացվող «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» /WELL Camp/ ծրագրի ավարտական միջոցառումը։
Այս ապրիլի 7–ը ծրագրի մասնակից կանանց համար անչափ պատասխանատու և շրջադարձային օր էր․ ժամանակն էր ներկայացնելու մի քանի ամիսների դասընթացների, խորհրդատվական հադիպումների և «օֆլայն» ճամբարի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
 
 
Աղջիկների ելույթներն ու բիզնես ծրագրերը գնահատելու նպատակով հրավիրվել էր անկախ ժյուրի՝ կազմված հաջողակ կին ձեռներեցներից ու հասարակական գործիչներից։ Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում Էստոնիայի հանրապետության փոխդեսպան Փիթեր Փալսը։

Մասնակիցների խոսքերով ծրագիրը տվել էր գիտելիքների, հմտությունների և բիզնեսի հաջող զարգացման այն ողջ գործիքակազմը, որն օգնել էր իրենց արդեն իսկ ծրագրի շրջանակներում ընդլայնել, նոր հաճախորդներ ձեռք բերել ու առավել գրագետ իրականացնել բիզնես գործունեությունը։

Գնահատման գործընթացը նույնպես անչափ դժվար էր․ հնարավոր չէր առանձնացնել լավագույններին՝ նման բարձրակարգ ելույթների շարքից։ Որոշում կայացվեց դրամաշնորհներ տրամադրել բոլոր 12 մասնակից կանանց՝ համամասնորեն ըստ իրենց ներկայացրած բիզնես ծրագրերի բյուջեների։
Ժյուրիի որոշումն աննախադեպ ուրախության ալիք առաջացրեց սրահում, բոլորը հուզված էին, գրկախառնվում և շնորհավորում էին միմյանց։
Այո՛ իրական կյանքում ևս լինում են գեղեցիկ ու բարի ավարտով «ծրագրեր»․․․

Սիրով  ներկայացնում ենք «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի /YCCD/ կողմից ծրագրի շրջանակներում դրամաշնորհի արժանացած մասնակիցներին․

Մեր պատվարժան ժյուրիի անդմաներն էին՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի քաղաքացիական հասարակության ծրագրերի տնօրեն՝ Գայանե Մկրտչյանը, Ագրիկոնցեպտ ՓԲԸ տնօրեն՝ Նաիրա Մկրտչյանը, և մասնագիտությամբ իրավաբան, երկար տարիներ Կենտրոնական բանկի իրավախորհրդատու, «Անտա Ռում» ՍՊԸ–ի հիմնադիր և գործադիր տնօրեն՝ Նունե Սարգսյանը:

Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից։