Skip to main content

Սույն թվականի Հունվարի 12ին Երևանում մեկնարկեց «Ծրագրի կառավարման սկզբունքները՝ հանրային մասնակցության խթանման նպատակով» երկօրյա դասընթացը։

Դասընթացի նպատակն է երիտասարդներին ներկայացնել  «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» ծրագրի շրջանակներում կազմված՝ իրենց փոքր դրամաշնորհային ծրագրերի կառավարման սկզբունքները և ձևերը՝ շեշտադրելով երիտասարդների կողմից հանրային մասնակցությունը, որոշումների ընդունումը և քաղաքականությունների բարեփոխումները։

Դասընթացի հիմքում դրված է Երիտասարդների Պոզիտիվ Զարգացման(ԵՊԶ) մոտեցումը և դրա կիրառումը՝ ինչպես ծրագրերի իրականացման, այնպես էլ քաղաքացիական գործունեության ընթացքում։

 Նախքան նախագծերի կառավարման երկօրյա դասընթացը, դրամաշնորհառու երիտասարդները վերապատրաստվել են «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» եռօրյա դասընթացին, որը անց է կացվել 2 փուլով։ Առաջին փուլը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 1-3ը Դիլիջանում՝ Տավուշի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի  մարզերի երիտասարդների շրջանում, իսկ երկրորդ փուլը իրականացվել է  Նոյեմբերի 5-7ը, Գորիս քաղաքում՝ Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի երիտասարդների համար։  Եռօրյա դասընթացի ընթացքում  երիտասարդները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները։  Եռօրյա դասընթացի ավարտից հետո, մասնակիցների շրջանում նաև հայտարարվել է փոքր դրամաշնորհային նախաձեռնություններ իրականացնելու մրցույթ։ Ընդհանուր թվով ստացվել է 11 հայտ, որից ընտրվել են 9 լավագույնը,որպեսզի ֆինանսավորվեն։

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն
TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և
«ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը
իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։