2019 թ-ի ապրիլի 2-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության թեմայով համայնքային միջոցառում- մրցանակաբաշխությունը:
Ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի և հարակից՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերի դպրոցներում տեղի են ունեցել էներգաաարդյունավետության թեմայով իրազեկման հանդիպումներ և հայտարարվել են էներգախնայողության ու էներգաարդյունավետության թեմայով նկարների և տեսահոլովակների մրցույթներ:
Արդյունքում մրցույթին մասնակցել է 262 աշակերտ և ստացվել են սպասածից քառակի անգամ շատ նկարներ ու տեսահոլովակներ: Նրանցից ՏԻՄ ներկայացուցիչներից և Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի ուսուցիչներից կազմված ժյուրին ընտրել է 64 լավագույն աշխատանքները:
Մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվել են տեսահոլովակներից ու նկարներից լավագույնները: Բոլոր հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու գործածական նվերներով:
«Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք» Ծրագիրն իրականացվում «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։