Skip to main content

«ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում իրականացվում է «Ժամանակն է միավորվելու» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից Աստղիկ Մարկոսյանի ղեկավարությամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել Եղեգիս համայնքում բնակչության, մասնավորապես երիտասարդների համագործակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ համայնքի 12 բնակավայրերում անցկացնելով համայնքապետարանի պաշտոնական կայքի ուսուցման և ՏԻՄ օրենսդրության վերաբերյալ դասընթացներ, խթանել քաղաքացիների մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը։ Շատին համայնքում 17 երիտասարդ մասնակցեց հերթական դասընթացին և ծանոթացան տեղական ինքնակառավարման կազմավորման սկզբունքներին, ՏԻՄ համակարգին, համայնքի պաշտոնական կայքից օգտվելու մեխանիզմներին, մասնակցության ձևերին և այլն։ Մասնակիցների կարծիքով տեղեկացվածությունը շատ ցածր է համայնքներում և առաջարկում են, որ ՏԻՄ ներկայացուցիչները, ավագանու անդամները պարբերաբար հանդիպեն բնակիչների հետ, ներկայացնեն ՏԻՄ-երի հետ համագործակցելու, ինքնակավառարմանը մասնակցելու հնարավորությունները և ուղիները։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են նոր հանդիպումներ և նախաձեռնություններ։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: