Մայիսի 2-ին՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացրեց ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2021-2025թթ ռազմավարության հանրային քննարկում՝ Դիլիջան բազմաբնակավայր համայնքի 14-30 տարեկան 30 երիտասարդների մասնակցությամբ։
Հանրային քննարկման նպատակն էր հնարավորություն ստեղծել, որ երիտասարդները կարողանան մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանն ու քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաև երկխոսության հարթակ ստեղծել երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև։
Մասնակիցներին ներկայացվեց ռազմավարական զարգացման ամբողջ համակարգը, ակնկալվոր սպասելիքները և նախատեսվող անելիքները։ Ինտերակտիվ վարժության միջոցով երիտասարդները բաժանվեցին փոքր աշխատանքյաին խմբերի, որտեղ մանրամասն քննարկեցին ռազմավարության 6 ընդհանուր նպատակները, որոնք են․
- Համակարգում և զարգացում,
- Ակտիվ քաղաքացիություն
- Երիտասարդների տնտեսական մասնակցություն
- Առողջ եւ ներառված երիտասարդներ
- Երիտասարդական աշխատանք և կամավորություն
- Միջազգային համագործակցություն
Այնուհետև խմբերը ներկայացրեցին իրենց կողմից առավել կարևոր ոլորտները, որոնք պետք է զարգացնել կամ բարելավել։ Բուռն քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում հնչեցին նոր առաջարկներ, հայտնեցին իրենց մտահոգվածութունը երիտասարդների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։
Հանդիպումը վարում էր երիտասարդական քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը։