Skip to main content

Համավարակին և դրան հաջորդող Արցախյան երկրորդ պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակը մեծ ազդեցություն ունեցավ հասարակության տարբեր խմբերի կենսագործունեության ոլորտների վրա։ ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում իրականացվել է քննարկումների շարք, որին մասնակցել են երիտասարդներ Արագածոտնից, Սյունիքից, Տավուշից, Շիրակից և Երևանից։ Քննարկումների ժամանակ մասնակիցները խոսել են մինչպատերազմյան առավել հարգի արժեքներից, որոնք փոխակերպվել են հետպատերազմյան շրջանում։

Առցանց քննարկումների արդյունքները վերլուծելով հանգել ենք եզրահանգումների, որոնք թե՛ ՀԿ-ները, թե՛ ՏԻՄ-երը ցանկալի է հաշվի առնեն իրենց ռազմավարական պլանները մշակելու ընթացքում։ Կարևոր է կազմակերպել դասընթացներ, որոնք կօգնեն սահմանել խնդիրներ և նպատակներ, զարգացնել քննադատական մտածելակերպը, ստեղծել տեղեկատվական հարթակներ, ընդլայնել երիտասարդների համար իրականացվող միջոցառումների կամ գործողությունների աշխարհագրությունը՝ ներգրավելով գյուղաբնակ երիտասարդությանը։