Skip to main content

«Համայնքագետ» փոքր դրամաշնորհային ծրագրում ներգրավված երիտասարդները մասնակիցները հանդիպեցին Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Երիտասարդները հյուրընկալել էին Սևան համայնքի ավագանու անդամ Ժաննա Սարգսյանին ու կրթամշակութային և սոցիալ-առողջապահական գծով խորհրատու Անահիտ Հովհաննիսյանին։ Հանդիպումը կրում էր «Քաղաքական ընթրիք» խորագիրը, որը հնարավորություն տվեց մեկ սեղանի շուրջ համախմբել սկսնակ և արդեն փորձառու համայնքագետ-
երիտասարդներին և որոշում կայացնողներին։
Հանդիպմանը ծրագրի մասնակիցները պատմեցին իրենց նախագծած ծրագրերի մասին, որոնք ցանկանում են իրականացնել, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հյուրերը կիսվեցին իրենց փորձով, առաջարկներ և նկատառումներ ներկայացրեցին երիտասարդ համայնքագետներին, որպեսզի նրանք կատարելագործեն մշակված ծրագրերը։
Երիտասարդների համար անչափ մոտիվացնող էր հանդիպումը, քանի որ այն հնարավորություն տվեց տարբեր խնդիրների շուրջ դեմ առ դեմ քննարկել ՏԻՄ-երի ներկայացուցիչների հետ։

«Համայնքագետ» ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները և մասնակցային հմտությունները տեղական ինքնակառավարման ոլորտում։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: