Skip to main content
Սույն թվականի հունիսի 7-15-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում տեղի ունեցավ “Gaming for Learning” դասընթացի առաջին փուլը, որին մասնակցել են երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Էստոնիայից, Վրաստանից, Մոլդովայից, Իսպանիայից և Ուկրաինայից:
«Դիլիջանի երիտասարդների համագործակցություն կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանը ներկայացրել են Քրիստինե Սիրադեղյանը, էլյա Գրիգորյանը, Նանե Ներսիսյանը և Էրինե Շահնազարյանը։
Ծրագրի հիմնական նպատակն էր սովորել թե ինչպես խաղերը դարձնել նորը սովորելու միջոց և սովորածը հաջողությամբ կիրառելու գործնականում:
Խաղերը հիմնականում անց են կացվել խմբային աշխատանքների տեսքով, վերջիններս էլ իրենց հերթին զարգացրել են մասնակիցների թիմային աշխատանքնի կարողությունը, միմյանց լսելու և հասկանալու, միջմշակութային փոխըմբռման գալու ունակությունները:
Բուն դասընթացից զատ մասնակիցները ունեցել են հնարավորություն ոչ ֆորմալ պայմաններում ավելին բացահայտելու միմյանց մասին, ինչն էլ խթանել է նրանց հետագա խմբային աշխատանքներին հաջողությամբ իրականացմանը։