«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ)  ծրագրի շրջանակներում ս․թ․ հոկտեմբերի 27-29-ին  գործընկեր կազմակերպությունները առաջին անգամ Հայաստանում գործարկեցին Երիտասարդների պոզիտիվ զարգացման (ԵՊԶ)  հայեցակարգի հիմքով մշակված #YPAT (Youth Programing Assessment Tool Kit) Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքը։ Այն օգնում է երիտասարդական կազմակերպություններին (ԵԿ) չափել երիտասարդական ծրագրերի իրականացման արդյունավետությունը և բացահայտել այն ոլորտները, որոնք կարիք ունեն ամրապնդման կամ հետագա զարգացման։ Գործարկման օրինակների միջոցով այն առաջարկում է կոնկրետ քայլեր ծրագրերի արդյունքների բարելավման համար:

Երիտասարդության պոզիտիվ զարգացումը (ԵՊԶ) երիտասարդներին ու նրանց ընտանիքներին ներգրավում է համայնքների և կառավարությունների հետ երիտասարդության ներուժն իրացնելու գործընթացում։ ԵՊԶ-ն տարբերվում է ավանդական այն մոտեցումներից, որոնք դիտարկում են երիտասարդների հետ կապված ռիսկերը կամ ծագած խնդիրները: ԵՊԶ-ն աջակցում է երիտասարդներին և գործուն կերպով խթանելով դրական հատկանիշները, նպաստում կյանքի որակի բարելավմանը: ԵՊԶ ծրագրերը վկայում են, որ բավարար գիտելիքներ, հմտություններ և աջակցություն ստանալով՝ երիտասարդները կարող են բարելավել իրենց առողջական վիճակը, հասնել կրթական ու տնտեսական հաջողությունների, ինչպես նաև ներգրավվել և նշանակալի ներդրում ունենալ համայնքային զարգացման մեջ:

Այժմ #ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ն ակտիվորեն տեղայնացման փուլում է՝ տեղի հասարակական կազմակերպությունների YPAT գանահատման միջոցով։


 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ)  Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։  «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի նպատակ է նպաստել փաստահեն քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը՝ հզորացնելով ՔՀԿ–ների՝ հուսալի և ողջամիտ տվյալներ գործածելու, դրանք վերլուծելու և արդյունավետորեն հաղորդելու, փորձագիտական գիտելիք և հմտություններ ձևավորելու և այլ շահագրգիռ կողմերից աջակցություն ստանալու կարողությունները։

Թողնել մեկնաբանություն