Skip to main content

Նոյեմբերի 5—7-ը Գորիս քաղաքում կայացավ «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների
մշակման գործընթացներում» եռօրյա դասընթաց Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի 21 երիտասարդների
մասնակցությամբ։ Դասընթացն իրականացվեց «ԴԱՏԱ․ Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար»
ծրագրի շրջանակում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական
կազմակերպության կողմից։

Ոլորտային դասընթացավարների կողմից ներկայացվեցին երիտասարդների մասնակցության մակարդակները, ծանոթացան ակտիվ քաղաքացիությանը ու ակտիվիզմին, հանրային քաղաքականությունների ձևավորմանն ու որոշումների կայացման գործընթացներում մասնակցության և դրանց վրա ազդեցության միջոցներին,  ինչպես նաև` որոշումների կայացման գործընթացների տեսակներին ու մակարդակներին:

 Մասնակիցները տեսական, գործնական և կրթական մեթոդների միջոցով ձեռք բերեցին
անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, սովորեցին, թե ինչպես կազմակերպել շահերի պաշտպանության
ռազմավարություն, բացահայտել հիմնախնդիր և ձևավորել դրա լուծման շահագրգիռների շրջանակը,
համագործակցել որոշում կայացնողների հետ։ Արարատի մարզի Դեղձուտ համայնքից 18-ամյա ուսանող Ախլաթ
Մելքոնյանը նշեց, որ դասընթացը օգնեց իրեն հասկանալու, որ որոշումների կայացման գործընթացներում
մասնակցությունը կհաջողվի, եթե դա հիմնված լինի փաստերի ու հստակ պլանավորման վրա՝ մոբիլիզացնելով այլ
կողմերին ևս։

Դասընթացի մասնակիցների շրջանում նաև կհայտարարվի փոքր դրամաշնորհային նախաձեռնություններ
իրականացնելու մրցույթ և կֆինանսավորվեն լավագույն գաղափարները։ Նշենք, որ դասընթացի արդյունքում
ստեղծվելու է կրթական-ուսուցողական ձեռնարկ քաղաքականությունների մշակման գործընթացներում
երիտասարդների մասնակցության վերաբերյալ՝ վերոնշյալ թեմաների ընդգրկմամբ։ Մասնակիցները ստացան
հավաստագրեր։ Համանման դասընթաց կազմակերպվել էր նաև Լոռիի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի
երիտասարդների համար։

 

«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն
TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և
«ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը
իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: