Սույն թվականի մայիսի 30-ին «Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագրի շրջանակներում կայացամ երրորդ կլոր-սեղան քննարկումը։ Քննարկումը նվիրված էր ծրագրի շրջանակներում իրականացված լրագրողական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացմանը և հետազոտության արդյունքում վերհանված խնդիրների քննարկմանը։ Ծրագրի գործընկեր «Ուրբանիստա» մեդիա հարթակի համահիմնադիրներ Գայանե Միրզոյանը և Անահիտ Մինասյանը ներկայացրին Դիլիջան քաղաքի տրանսֆորմացիան, պատմական փոխակերպումները և թողած հետևանքները քաղաքային մշակույթի վրա։ Քննարկմանը մասնակցում էին Դիլիջան համայնքի ավագանու անդամներ, տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի ՀՈԱԿ ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա ընթացքը և մշակվող առաաջարկությունների փաթեթի աշխատանքները։ Ծրագրի շրջանականերում մշակվող առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է Դիլիջան բազմաբնակավայր ՏԻՄ–ին։


Ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Ուրբանիստա» հարթակի գործընկերությամբ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Թողնել մեկնաբանություն