2019 թ-ի ապրիլի 2-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում վերանորոգված և արևային վահանակ ու դրանից անվճար լիցքավորման հնարավորությամբ հագեցած հանրային կանգառի բացման արարողությունը:
Ծրագրի շրջանակներում ընտրվել է քաղաքի ամենաանմխիթար վիճակում գտնվող՝ Կաղնի Խաչ թաղամասի հասարակական տրանսպորտի կանգառը: Վերանորոգվել է կանգառի մետաղական կառկասը, հանվել նախկին տանիքի մնացորդները և նոր գույներով ներկվել մետաղական հատվածները։ Կանգառի տարածքում տեղադրվել է «Էներգաարդյունավետության» վերաբերյալ ուսուցողական պաստառներ: Տեղադրվել է արևային վահանակ, որն էներգիա է արտադրում։ Կանգառում հնարավոր կլինի լիցքավորել սմարթֆոնները և խելացի այլ սարքեր: Վերջինս կնպաստի, որպեսզի ողջ համայնքը գնահատի և առօրյայում տեսնի վերականագնվող էներգիայի գործնական կիրառությունը:
Կանգառը վերանաորոգվել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Էկոպոլիսի» ՀԿ-ների կողմից Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։