Skip to main content
2022 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 05-ը Դիլիջանում, «ԱԳԱԹԵ» ծրագրի շրջանակներում «Գործընկերություն, որը խթանում է երիտասարդների ձեռներեցության կարողությունների զարգացմանը Եվրոպայում և ԱլԳ երկրներում» միջազգային գործընկերության կառուցման ծրագիրը հավաքել է երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ և ՀԿ ներկայացուցիչներ Հայաստանից, Էստոնիայից և Բելառուսից՝ համատեղ նախաձեռնություններ մշակելու Երիտասարդական ձեռնարկատիրության և խաղերի վերաբերյալ:
 
Մասնակիցները ձեռներեցությունը ուսումնասիրեցին տարբեր գործողությունների միջոցով, ինչպիսիք են խմբային աշխատանք, քննարկումներ և ինտերակտիվ խաղեր, ինչպես նաև փորձարկեցին այն խաղերը, որոնք ստեղծվել են ծրագրի ընթացքում:
Մասնակիցների համար մեծ փորձ էր ուսումնասիրել տարբեր երկրների այլ կազմակերպություններ, ընդլայնել իրենց ցանցային կապերը, ինչպես նաև կիսվել այս ոլորտում իրենց փորձով և գիտելիքներով:
 
«Երիտասարդների ձեռներեցության կրթության խաղային մոտեցումը» (AGATE) ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների կարողությունները երիտասարդական ձեռներեցության կրթության ոլորտում, հատկապես ուսուցման խաղային մոտեցման կիրառման միջոցով:
 
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս Պլյուս ծրագրի կողմից: