2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 03-ը Հայաստանում անցկացվեց «Բացահայտելով ձեռներեցության խաղերը երիտասարդների համար» խորագրով միջազգային երիտսարդական դասընթացը, որին մասնակցեցին երիտասարդական աշխատողներ Հայաստանից, Պորտուգալիայից, Էստոնիայից և Բելառուսից՝ խորացնելու երիտասարդների ձեռներեցության կրթության մասին իրենց պատկերացումները և բացահայտելու խաղային մոտեցման ներուժը:
Մասնակիցները ուսումնասիրեցին ձեռներեցությունը տարբեր միջոցառումների միջոցով, ինչպիսիք են խմբային աշխատանք, քննարկումներ և ինտերակտիվ խաղեր, ինչպես նաև փորձարկեցին այն խաղերը, որոնք ստեղծվել են ծրագրի ընթացքում:

ԱԳԱԹԵ ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների կարողությունները երիտասարդական ձեռներեցության կրթության ոլորտում, հատկապես աստիճանական ուսուցման համար խաղային մոտեցում կիրառելու միջոցով:
Դասընթացից բացի կազմակերպվել է ճանաչողական այց «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ և շրջայց Դիլիջանում։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս Պլյուս ծրագրի կողմից: