
Պատմությունները մեզ կապող անտեսանելի թելերն են։ Մարդկանց ապրումները, զգացմունքներն ու երազանքները միավորվում են, երբ դրանք պատմվում են ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով։
«Ավելին, քան մեկ պատմություն» խաղը, որ մշակվել է Շվեդիայի Սիմրիշամն քաղաքում, ստեղծվել է մի բացառիկ նպատակի համար՝ մարդկանց տալ հնարավորություն կիսվել իրենց պատմություններով և կառուցել կամուրջներ միմյանց միջև։


«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը այս հիանալի գաղափարը բերեց Հայաստան՝ այն թարգմանելով հայերեն և վրացերեն լեզուներով։ Խաղը հայերեն լեզվով հասանելի է նաև morethanonestory.org կայքում։
Այս նախաձեռնությամբ ԴԵՀԿ ՀԿ-ն հնարավորություն ստեղծեց, որ ավելի շատ մարդիկ կարողանան բացահայտել միմյանց գրավիչ և ուսուցանող պատմությունները, կիսվել փորձառությունով և, վերջապես, ստեղծել ամուր միջանձնային կապեր, որոնք կօգնեն կերտելու ավելի համախմբված համայնքներ՝ անկախ տարիքից, մշակույթից կամ կենսափորձից։
Խաղի ճանապարհորդությունը Հայաստանի մարզերում
«Ավելին, քան մեկ պատմություն» խաղը ԴԵՀԿ ՀԿ-ի հետ անցավ Հայաստանի 10 մարզերով։ Ամեն հանդիպում վերածվեց ջերմ ու անկեղծ զրույցի, որտեղ մարդիկ կիսվում էին իրենց կյանքի պատմություններով ու հետաքրքիր դրվագներով, հիշողություններով։
Հանդիպումներից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը կիսվեց իր տպավորություններով․
«Այս խաղը մեզ ստիպեց մտածել այն հարցերի շուրջ, որոնք մինչ այդ երբեք չենք քննարկել։ Մենք սկսեցինք միմյանց ճանաչել նոր տեսանկյունից»։
Իսկ մեկ այլ մասնակից նշեց հետևյալը․
«Մեր էմոցիաներին ազատություն տալով փորձեցինք ընկալելի լինել մյուսների համար, նաև ինքնաճանաչման լավ հնարավորություն էր այս խաղին մասնակցելը»։
Խաղի տարածումը և ազդեցությունը
Խաղը տրամադրվել է նաև այլ ՀԿ-ներին, կազմակերպություններին, երիտասարդական խմբերին ու համայնքային առաջնորդներին՝ ավելի լայն կիրառություն գտնելու և շարունակական ազդեցություն թողնելու համար։
Ինչու՞ է կարևոր այս նախաձեռնությունը
Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ կտրված են միմյանցից, նման ծրագրերը բացառիկ նշանակություն ունեն։ Դրանք հիշեցնում են մեր ընդհանուր մարդկության մասին՝ խթանելով փոխըմբռնումն ու համախմբվածությունը։
Պատմելով և լսելով պատմություններ՝ մենք հասկանում ենք, որ թեև մեր ուղիները տարբեր են, մեր ապրումներն ու երազանքները շատ ընդհանրություններ ունեն։

«Ավելին, քան մեկ պատմություն» քարտային խաղը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր պատմություն արժանի է պատմվելու, իսկ յուրաքանչյուր ձայն արժանի է լսելի լինելու։
Մեր կյանքը չի սահմանափակվում միայն մեկ պատմությամբ. մենք բոլորս էլ ավելին ենք, քան մեկ պատմություն։
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հպարտ է լինել այս գաղափարի կրողը՝ նպաստելով իրական ու ջերմ կապերի ստեղծմանը։
«Ավելին, քան մեկ պատմություն» ենթադրամաշնորհային նախագիծը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
The “Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia” Project is a co-funded initiative by the European Union and the Konrad Adenauer Foundation (KAS) implemented together with the World Vision Armenia (WVA), Media Initiatives Center (MIC), and Gyumri “Youth Initiatives Centre” (YIC).