INVEsT in You – աշխատանքային փորձառություն անցնելու հնարավորություն հայ ուսանողների համար Սլովակիայում
Սիրելի երիտասարդներ, ուրախ ենք տեղեկացնել «INVEsT in You» միջազգային աշխատանքային պրակտիկայի բաղադրիչի մեկնարկի մասին, որը կոչված է խթանելու և հեշտացնելու Կենտրոնական Եվրոպայում հայ, վրացի և մոլդովացի ուսանողների մասնագիտական կրթությունը: Այս նախաձեռնությունը ուղղված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ կողմերի համագործակցության ընդլայնմանը:
Սիրով հրավիրում ենք հետաքրքրված այն երիտասարդներին, ովքեր այս պահին ստանում են կամ արդեն ավարտել են ՄԿՈւ իրենց կրթությունը։
Սա եզակի և հետաքրքիր հնարավորություն է, որն իր առանցքային դերը կունենա Ձեր անձնական ու մասնագիտական զարգացման ընթացքում։
Եթե հետաքրքրված եք, շարունակել ծանոթանալ մանրամասներին։
Ծրագրի մանրամասները.
Տևողությունը՝ 20 հուլիսի – 08 հոկտեմբերի 2024 (79 օր)
Գտնվելու վայրը՝ Kráľovský Chlmec, Սլովակիա
Կազմակերպիչներ՝ Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ և Իգնիս Պլյուս՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ
Մասնակիցներ՝ Ծրագրին կարող են մասնակցել 16-20 տարեկան ՄԿՈՒ ուսանողներ
Պրակտիկայի նպատակները. ակնկալվում է, որ մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպիսիք են․
- Հմտությունների կատարելագործում. գործնական փորձի ձեռք բերում և գործնական հմտությունների կատարելագործում իրական միջավայրում:
- Միջմշակութային փոխանակում. տարբեր մշակույթների և աշխատանքային միջավայրի բացահայտում՝ ընդլայնելով անձնական և մասնագիտական հեռանկարները:
- Օտար լեզբի բարելավում. Լեզվական հմտությունների բարելավում իրական շփման միջոցով:
- Կապերի հաստատում. Միջազգային կապերի և հարաբերությունների ստեղծում, որոնք կարող են արժեքավոր լինել ապագա կարիերայի հնարավորությունների համար:
- Հարմարվողականություն. Հարմարվել նոր միջավայրերին և մարտահրավերներին՝ նպաստելով անձնական աճին և ճկունությանը:
- Մրցակցային առավելություն. ընդլայնել աշխատունակությունը միջազգային փորձի շնորհիվ՝ ուսանողներին դարձնելով ավելի փորձառու ապագա գործատուների համար:
Ակնկալվող ուսումնական արդյունքները.
– Բարելավված տեխնիկական հմտություններ, որոնք հատուկ են իրենց մասնագիտական ոլորտին
– Միջմշակութային իրավասություն և արդյունավետ աշխատանք տարբեր մշակութային միջավայրերում
– Բարելավված լեզվի իմացություն
– Խնդիրներ լուծելու առաջադեմ կարողություններ իրական աշխարհի մարտահրավերների միջոցով
– Պրոֆեսիոնալ ցանցեր և արդյունաբերական կապեր
– Անձնական աճ, վստահություն և կարիերայի հնարավորությունների ավելի լայն հեռանկար
– Աշխատանքի տեղավորում.
Ուսանողները կտեղակայվեն տարբեր հյուրընկալող ընկերություններում՝ ելնելով իրենց մասնագիտություններից, որոնք ներառում են հետևյալ մասնագիտացումները․
- Մատուցող/մատուցողուհի
- Խոհարար/խոհարարի օգնական
- Այգեգործ
- Բուժքույր
- Ֆիզիոթերապևտ
- Մերսող
- Շինարարի օգնական
- Ծաղիկների ձևավորող
- Խնամող
- Ավտոմեխանիկ
- Հրուշակագործ
Աշխատանքային ծանրաբեռնվածություն և նպաստ.
– Աշխատանքային ժամեր՝ օրական առավելագույնը 8 ժամ, շաբաթը 5 օր
– Գրպանի գումար՝ օրական 7 եվրո (նախաճաշը և ընթրիքը տրամադրվում է, ճաշը՝ ուսանողների կողմից)
Տեղավորում
Ուսանողները կմնան Ubytovanie Agát-ում, որտեղ կան ժամանակակից բնակարաններ՝ անվճար Wi-Fi-ով, հարմարավետ կացարան երկտեղանոց, եռակի և չորս տեղանոց սենյակներում, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է բոլոր կոմունալ հարմարություններով, մասնավորապես լոգասենյակով, հեռուստացույցով և խոհանոցով:
Հասարակական տրանսպորտ. մասնակիցները կստանան հասարակական տրանսպորտի ամսական կտրոն ողջ պրակտիկայի ընթացքում:
Ապահովագրություն. մասնակիցները կունենան ամբողջական ճանապարհորդական և առողջության ապահովագրություն: Այսպիսով, եթե աշխատավայրում ինչ-որ բան պատահի, ապահովագրությունը դա նույնպես կփակի:
Ծրագիրը չի հոգում մասնակիցների անձնական ծախսերը, ինչպիսիք են բջջային կապ, շարժական ինտերնետ, լրացուցիչ քաղցրավենիք և այլն։
Աշխատանքային պրակտիկայի ընթացքում ուսանողները պետք է իրենց հետ ունենան հագուստ, որը սովորաբար կրում են աշխատանքի վայրում և բերեն իրենց հետ սրբիչներ։
Շարժունակության ծրագրով հետաքրքրված մասնակիցները պետք է գրանցվեն
ԱՅՍՏԵՂ
Մենք խրախուսում ենք բոլոր համապատասխան մասնակիցներին օգտվել այս բացսռիկ հնարավորությունից՝ ձեռք բերելու միջազգային փորձ, բարձրացնել իրենց մասնագիտական հմտությունները և ընդլայնել իրենց մշակութային և մասնագիտական հորիզոնները: Ակնկալվում է ակտիվ մասնակցություն և ճշտապահություն ծրագրի ողջ ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների և թարմացումների համար այցելեք մեր կայք կամ կապվեք մեզ հետ՝ գրելով նամակ info@yccd.am էլ հասցեին կամ ՀԿ-ի Ֆեյսբուքյան էջին: