Skip to main content

DUCO

Առաջնորդության դպրոց


Ուրախ ենք ներկայացնել DUCO Առաջնորդության Դպրոցը, որը փոխակերպող նախաձեռնություն է,   ստեղծված «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Այս միտված է Դիլիջանում 18-29 տարեկան երիտասարդ առաջնորդների ձևավորմանը և հզորացմանը:Կրթական ծրագիրը նպատակ ունի փոխանցել գիտելիքներ, խթանել փափուկ հմտությունների զարգացմանը և տրամադրել գործնական փորձ որոշումների կայացման և առաջնորդության մեջ, բոլորը՝ համայնքի դրական փոփոխությունները խթանելու գերակա նպատակով:

Ծրագրի նպատակները.
DUCO Առաջնորդության դպրոցի առաջնահերթ նպատակն է հզորացնել 25 երիտասարդ առաջնորդների խմբին: Հիմնական գիտելիքների տրամադրման, փափուկ հմտությունների ձևավորման և գործնական փորձառությունների միջոցով մասնակիցները կարող են առանցքային դեր խաղալ իրենց համայնքների զարգացման մեջ:

Մասնակիցների ուսուցման նպատակները.
Ծրագրի մասնակիցները խորը պատկերացումներ կունենան ժողովրդավարական սկզբունքների, մասնակցային բյուջետավորման վերաբերյալ և ձեռք կբերեն կենսական հմտություններ, ներառյալ առաջնորդություն, խնդիրներ լուծելու և թիմային աշխատանք: Այս հմտությունները հիմք են հանդիսանում ապագա երիտասարդ առաջնորդների ձևավորելու մեջ:

Միացե՛ք ծրագրին.
– Եթե ցանկանում եք փոփոխություն մտցնել ձեր կյանքում։
– Եթե ուզում եք բացահայտել ձեր իրական ներուժն ու կարողությունները։
– Եթե ուզում եք օգտակար լինել համայնքին և շրջապատին։

Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 3-ը։ 

Հայտը լրացնելու համար՝ մուտք գործեք հետևյալ

հղումով

Եկեք միասին կերտենք ավելի լավ ապագա: 


«DUCO» առաջնորդության դպրոցն իրականացվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում։ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով։