Skip to main content

Համագործակցության հրավեր մենթորների համար 

«RECORD – երիտասարդության ձեռնարկատիրական կարողությունների բարձրացում գյուղական համայնքների զարգացման համար» ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների հաամգործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Հայաստանից և Վրաստանից անհատ փորձագետների համար մրցույթ առկա և առցանց ձևաչափով մենթորական ծառայություններ մատուցելու։ 

Ծրագիրը իրականացվում է Հոկտեմբեր-Նոյեմբեր 2021։

Ծառայության անվանումը՝ ձեռնարկատիրական կրթության ներգրավված տեղական մենթոր

Հիմանկան պահանջներ

  1. Ոչ ֆորմալ կրթության առնվազն 5 տարվա փորձառություն
  2. Ձեռնարկատիրական կրթության դասընթացավարության փորրձառություն
  3. Առկա և առցանց ձևաչափով մենթորության փորձառություն փոքր և միջին խմբերի հետ
  4. Առցանց կրթական հարթակներում մենթորական աշխատանքների փորձ
  5. Կրթական ձեռնարկներ և գործիքակազմեր մշակելու փորձառություն
  6. Գերազանց հաղորդակցության հմտություններ
  7. Համակարգչային գրագիտություն
  8. Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն

 

Դիմելու կարգը

Հայտադիմումները անհրաժեշտ է ներկայացնել՝ info@yccd.am էլ հասցեին, վերնագրի տողում նշել ձեռնարկատիրական կրթության գործիքակազմի մշակման հայտ։

Հայտադիմումը պետք է ներառի

  • Հետաքրքրության նամակ
  • Հայտատուի կողմից մշակված նյութերը, որը փորձագետը կհամարի հայտի պահանջները բավարարող։
  • Հայտատուի ինքնակենսագրականը  

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 24/09/2021:

Ընտրված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց՝ առցանց կամ առկա ձևաչափով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել գրելով՝ info@yccd.am էլ հասցեին, կամ զանգահարելով՝ +374 60 65 15 00 հեռախոսահամարով։


«Էրազմուս+» երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող «ՌԵԿՈՐԴ»  երկամյա ծրագիրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների կարողությունները ՝ ձեռնարկատիրական կրթության ոլորտում՝ աջակցելով երիտասարդության ոլորտում տեղական ներուժի զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ԱլԳ տարածաշրջանների չորս կազմակերպություններից կազմված կոնսորցիումը` «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ (ծրագրի համակարգող), «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ Վրաստան, «Կոնսորցիո Լեոնարդո» Իտալիա և «ՋԷՄՍ» միջազգային կրթական կենտրոն, Չեխիայի Հանրապետություն: