Փորձագիտական ծառայությունների մատուցման մրցույթ
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը «RECORD – երիտասարդության ձեռնարկատիրական կարողությունների բարձրացում գյուղական համայնքների զարգացման համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է Հայաստանից և Վրաստանից անհատ փորձագետների ծառայությունների մատուցման մրցույթ ՝ էլեկտրոնային ուսուցման (e-learning) հարթակում կրթական մեթոդների և մեդիա գործիքների ներդրման և զարգացման համար։
Ծառայությունը մատուցվելու է միջազգային երիտասարդական ձեռնարկատիրական դպրոցի շրջանակներում, ձեռնարկատիրական հմտություններ խորագրով ծրագրի համար (IYES-entrepreneurial skills)։
Ծրագիրը իրականացվում է Հուլիս-Օգոստոս 2021։
Հիմնական պահանջներ․
- Սոցիալական ձեռներեցության ոլորտում 3-4 տարվա փորձառություն
- Ոչ ֆորմալ կրթության առնվազն 5 տարվա փորձառություն
- Սոցիալական/Ձեռնարկատիրական կրթության դասընթացավարության փորձառություն
- Առցանց կրթական հարթակներում ուսուցանման գործիքակազմերի մշակման և ներդրման փորձառություն։
- Կրթական ձեռնարկներ և գործիքակազմեր մշակելու փորձառություն
- Գերազանց հաղորդակցության հմտություններ
- Համակարգչային գրագիտություն
- Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
- Տեքստերի և վիզուալների պատրաստման համակարգչային ծրագրերի իմացություն
Դիմելու կարգը․
Հայտադիմումները անհրաժեշտ է ներկայացնել՝ info@yccd.am էլ հասցեին, վերնագրի տողում նշել ձեռնարկատիրական կրթության գործիքակազմի մշակման հայտ։
Հայտադիմումը պետք է ներառի․
- Հետաքրքրության նամակ
- Հայտատուի կողմից մշակված ձեռնարկատիրական կրթության լրացուցիչ նյութի, ձեռնարկի կամ գործիքակազմի օրինակ , որը փորձագետը կհամարի հայտի պահանջները բավարարող։
- Հայտատուի ինքնակենսագրականը
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 19/06/2021:
Ընտրված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց՝ առցանց կամ առկա ձևաչափով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել գրելով՝ info@yccd.am էլ․ հասցեին, կամ զանգահարելով՝ +374 60 65 15 00 հեռախոսահամարով։
«Էրազմուս+» երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող «ՌԵԿՈՐԴ» երկամյա ծրագիրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների կարողությունները ՝ ձեռնարկատիրական կրթության ոլորտում՝ աջակցելով երիտասարդության ոլորտում տեղական ներուժի զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ԱլԳ տարածաշրջանների չորս կազմակերպություններից կազմված կոնսորցիումը` «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ (ծրագրի համակարգող), «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ Վրաստան, «Կոնսորցիո Լեոնարդո» Իտալիա և «ՋԷՄՍ» միջազգային կրթական կենտրոն, Չեխիայի Հանրապետություն: