Skip to main content

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի  շրջանակում  «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է երիտասարդական ոլորտի հարցերի փորձագետ/սոցիոլոգ՝ երիտասարդների հետ իրականացված կլոր-սեղան քննարկումների արդյունքների վերլուծության, մշակման և համառոտ ամփոփագրի պատրաստման նպատակով։

 

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ ՄՐՑՈւՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

«ԴԱՏԱ – Տվյալներ թափանցիկ եւ հաշվետու գործունեության համար»

Ծրագրի շրանակներում

 

Ծառայության անվանում՝              «Երիտասարդական հարցերի քննարկման արդյունքների վերլուծություն, մշակում և ամփոփագրի պատրաստում»

Դիմելու վերջնաժամկետը՝             15-ը հունվարի, 2021 թ․

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է երիտասարդական ոլորտի հարցերի փորձագետ/սոցիոլոգ՝ երիտասարդների հետ իրականացված կլոր-սեղան քննարկումների արդյունքների վերլուծության, մշակման և համառոտ ամփոփագրի պատրաստման նպատակով։

 Մրցույթին մասնակցելու պահանջներ․

  • ՀՀ-ում երիտասարդական ոլորտի խնդիրների, ծրագրերի, քաղաքականության իմացություն
  • Ծանոթություն երիտասարդական աշխատանքի միջազգային փորձին, քաղաքականություններին
  • Հետազոտությունների, վերլուծություններ կատարելու, դասընթացներ մշակելու փորձառություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել հետևյալ փաստաղթերը.

– մասնագիտական ինքնակենսագրություն

– հետաքրքրվածության նամակ, նշելով համապատասխան փորձառությունը, աշխատանքի իրականացման հնարավոր ժամկետները և ակնկալվող վարձատրության չափը/սկզբունքը։ Աշխատանքի ժամկետներն ու վարձատրության չափը ենթակա են փոփոխության` ելնելով ԴԱՏԱ ծրագրում առկա միջոցներից։

– այլ փաստաթղթեր կամ նյութեր (ըստ ցանկության), նախկին աշխատանքի, հոդվածների կամ հրատարակված նյութերի օրինակներ, որոնք հաստատում են փորձառության համապատասխանությունը հայտի պահանջներին։

Ծանոթություն․  Փորձագետ/սոցիոլոգը ներկայացվող աշխատանքն իրականացնելու է նախապես առցանց եղանակով անցկացված կլոր-սեղան քննարկումների  մոտ 4 ժամ տևողությամբ ձայնագրությունների հիման վրա։

Բոլոր հայտերը կդիտարկվեն ԴԱՏԱ ծրագրի գործընկերների համատեղ աշխատանքային խմբի կողմից։

Ժամկետները.

Առաջադրանքի պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2020 թ. հունվարի 15-ը, ուղարկել դիմումի փաթեթը info@yccd.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Երիտասարդական ոլորտի փորձագետ/սոցիոլոգ»:

Ընտրության ընթացակարգը.

Հայտերը կդիտարկի ԴԱՏԱ ծրագրի գործընկերների համատեղ աշխատանքային խումբը։ Նախապես ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հայտն ուղարկելու վերջնաժամկետը՝        հունվարի 15, 2021թ։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․ հասցեին, կամ զանգահարել ծրագրի ղեկավար Արթուր Ղազարյանին  055-65-50-00 հեռախոսահմարին։

ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։

Սույն բաց մրցույթը իրագործվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակությունը միմիայն Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ին է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: