Ծառայությունների մատուցման մրցույթ՝ ձեռնարկատիրական կրթության գործիքակազմի մշակում։
«Դիլիջանի երիտասարդների համգործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը «RECORD – երիտասարդության ձեռնարկատիրական կարողությունների բարձրացում գյուղական համայնքների զարգացման համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է Հայաստանից և Վրաստանից անհատների, փորձագիտական խմբերի և կազմակերպությունների համար ծառայությունների մատուցման մրցույթ ՝ձեռնարկատիրական կրթության կրթական գործիքակազմի մշակման համար։
Հիմանկան պահանջներ․
- Ոչ ֆորմալ կրթության առնվազն 5 տարվա փորձառություն
- Ձեռնարկատիրական կրթության դասընթացավարության փորրձառություն
- Կրթական ձեռնարկներ և գործիքակազմեր մշակելու փորձառություն
- Գերազանց հաղորդակցության հմտություններ
- Համակարգչային գրագիտություն
- Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
- Տեքստերի և վիզուալների պատրաստման համակարգչային ծրագրերի իմացություն
Դիմելու կարգը․
Հայտադիմումները անհրաժեշտ է ներկայացնել՝ info@yccd.am էլ հասցեին, վերնագրի տողում նշել ձեռնարկատիրական կրթության գործիքակազմի մշակման հայտ։
Հայտադիմումը պետք է ներառի․
- Հետաքրքրության նամակ
- Հայտատուի կողմից մշակված ձեռնարկատիրական կրթության ձեռնարկի կամ գործիքակազմի օրինակ , որը փորձագետը կհամարի հայտի պահանձները բավարարող։
- Հայտատուի (փորձագիտական խմբի դեպքում խմբի անդամների) ինքնակենսագրականը
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 20/08/2019:
Առաջադրանքը պետք է ավարտվի մինչև 30/09/2019
Ընտրված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց՝ առցանց կամ առկա ձևաչափով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել գրելով՝ info@yccd.am էլ․ հասցեին, կամ զանգահարելով՝ +374 60 65 15 00 հեռախոսահամարով։
«Էրազմուս+» երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող «ՌԵԿՈՐԴ» երկամյա ծրագիրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների կարողությունները ՝ ձեռնարկատիրական կրթության ոլորտում՝ աջակցելով երիտասարդության ոլորտում տեղական ներուժի զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ԱլԳ տարածաշրջանների չորս կազմակերպություններից կազմված կոնսորցիումը` «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ (ծրագրի համակարգող), «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ Վրաստան, «Կոնսորցիո Լեոնարդո» Իտալիա և «ՋԷՄՍ» միջազգային կրթական կենտրոն, Չեխիայի Հանրապետություն: