«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է ֆոտո-վիդեո ծառայություններ մատուցող անհատների, ստեղծագործական խմբերի կամ կազմակերպությունների՝ ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ՀԿ-ի կողմից իրականացվող ձեռնարկատիրական ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակով նախատեսվում է պատրաստել ներկայացուցչական տեսաֆիլմեր և լուսանկարներ ծրագրի 30 շահառուների մասին՝ ներկայացնելով նրանց գործունեությունը, ձեռնարկատիրական գաղափարները, ձեռքբերումները և ծրագրի ազդեցությունը։
Նկարահանումները նախատեսվում է իրականացնել Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ և Հովք համայնքներում։
Տեխնիկական և որակական պահանջներ
Ծառայություն մատուցողից ակնկալվում է ապահովել հետևյալ ստանդարտները․
- բարձրորակ վիդեո և ֆոտո նկարահանում՝ համապատասխան տեխնիկական սարքավորումներով,
- պատշաճ ձայնագրություն՝ մաքուր և հասկանալի ձայնով,
- անհրաժեշտության դեպքում՝ լուսավորության ապահովում նկարահանման վայրի պայմաններին համապատասխան,
- կադրերի գեղարվեստական, ներկայացուցչական և մարդկային մոտեցում,
- տեսանյութերի ամբողջական մոնտաժ՝ ներառյալ գունային շտկում, ձայնի մշակում, լուսագրերի տեղադրում և անհրաժեշտ գրաֆիկական տարրեր,
- հայերեն խոսքի համար անգլերեն լուսագրերի տեղադրում,
- տեսանյութերի վերջնական տարբերակների տրամադրում սոցիալական մեդիայի և կայքի համար հարմար ձևաչափերով,
- լուսանկարների ընտրություն, գունային մշակում և վերջնական որակյալ տարբերակների տրամադրում,
- կազմակերպության և ծրագրի հաղորդակցական պահանջներին համապատասխան ոճի պահպանում,
- աշխատանքների իրականացում համաձայնեցված ժամկետներում։
Ակնկալվող ծառայությունները
Ընտրված ծառայություն մատուցողը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները․
1. ՏԵՍԱՖԻԼՄԵՐԻ ՍՏԵՂԾՈւՄ
Ծրագրի 30 շահառուներից յուրաքանչյուրի մասին պետք է պատրաստել 1-1,5 րոպե տևողությամբ ներկայացուցչական տեսաֆիլմ։
Տեսաֆիլմերը պետք է լինեն որակյալ, դինամիկ, պատմողական և հարմար սոցիալական մեդիայի, կայքի, հաշվետվությունների և հանրային հաղորդակցության այլ հարթակներում տարածման համար։
Յուրաքանչյուր տեսաֆիլմ պետք է ներկայացնի շահառուին, նրա բիզնես գաղափարը կամ գործունեությունը, ծրագրի շրջանակում ստացած աջակցությունը և ակնկալվող կամ արձանագրված արդյունքը։
Տեսաֆիլմերի լեզուն հայերենն է՝ անգլերեն լուսագրերով։
2. ՖՈՏՈՆԿԱՐԱՀԱՆՈւՄ
Նույն 30 շահառուներից յուրաքանչյուրի համար պետք է իրականացնել ֆոտոնկարահանում։
Յուրաքանչյուր շահառուի համար անհրաժեշտ է տրամադրել առնվազն 3-5 բարձրորակ թվային լուսանկար։
Լուսանկարները պետք է համապատասխանեն հանրային հաղորդակցության, սոցիալական մեդիայի, կայքի, հաշվետվությունների և տպագիր նյութերի օգտագործման չափանիշներին։
Դիմողներին ներկայացվող պահանջներ
Հետաքրքրված անհատները, թիմերը կամ կազմակերպությունները պետք է ունենան․
- ֆոտո և/կամ վիդեո արտադրության ոլորտում համապատասխան փորձ,
- կարճ ներկայացուցչական տեսանյութերի պատրաստման փորձ,
- սոցիալական, կրթական, ձեռնարկատիրական կամ համայնքային թեմաներով պատմություններ ներկայացնելու կարողություն,
- մարդկանց և փոքր բիզնեսների մասին կարճ, ազդեցիկ և մարդկային պատմություններ ձևավորելու փորձ կամ պատրաստակամություն,
- սեփական տեխնիկական միջոցներ՝ նկարահանման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար,
- Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ և Հովք համայնքներում նկարահանումներ իրականացնելու պատրաստակամություն,
- պատասխանատու, ճկուն և համագործակցային աշխատելաոճ,
- աշխատանքների օրինակներ կամ պորտֆոլիո։
Ծառայության առաջարկվող ժամկետներ
Ծառայությունների իրականացման առաջարկվող ընդհանուր ժամկետը՝ մինչև 25 աշխատանքային օր՝ պայմանագրի ստորագրման և աշխատանքային պլանի հաստատման օրվանից։
Առաջարկվող փուլերը՝
- նախապատրաստական աշխատանքներ, շահառուների հետ նկարահանման ժամանակացույցի համաձայնեցում և սցենարային մոտեցման մշակում՝ մինչև 3 աշխատանքային օր,
- նկարահանումների իրականացում Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ և Հովք համայնքներում՝ մինչև 10 աշխատանքային օր,
- տեսանյութերի մոնտաժ, լուսագրերի տեղադրում, ֆոտոների մշակում և նախնական տարբերակների ներկայացում՝ մինչև 8 աշխատանքային օր,
- կազմակերպության դիտարկումների հիման վրա վերջնական խմբագրումներ և նյութերի հանձնում՝ մինչև 4 աշխատանքային օր։
Դիմողները կարող են ներկայացնել նաև իրենց առաջարկած իրատեսական ժամանակացույցը՝ հաշվի առնելով 30 շահառուների նկարահանումների ծավալը և աշխարհագրությունը։
Հայտի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները հրավիրվում են ներկայացնելու․
- հետաքրքրության նամակ,
- պորտֆոլիո կամ նախկինում իրականացված աշխատանքների հղումներ,
- գնառաջարկ՝ ծառայությունների ընդհանուր կամ ըստ բաղադրիչների արժեքի նշմամբ,
- առաջարկվող աշխատանքային ժամանակացույց։
Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Նամակի թեմա դաշտում խնդրում ենք նշել՝
Ֆոտո-վիդեո ծառայությունների առաջարկ