Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է ծրագրերի օգնական, ով սիրում ու գնահատում է ՀԿ ոլորտում աշխատանքը, պատրաստ է աջակցել կազմակերպության ծրագրերին՝ նվիրված աշխատանքի, մոտիվացիայի և մասնագիտական աճի միջոցով։ Ընտրված թեկնածուն կմիանա ՀԿ-ի թիմին և կաշխատի Կազմակերպության ղեկավարի և ծրագրերի համակարգողի անմիջական ղեկավարությամբ։

Տեղեկացնում ենք, որ աշխատանքը Դիլիջան քաղաքում է, բնակության, ճանապարհածախսի կամ այլ հավելյալ փոխհատուցումներ չեն նախատեսվում։

ԴՐՈւՅՔ։ Լրիվ /Եռամսյա փորձաշրջանով/

ՎԱՅՐԸ։ ՀՀ Տավուշի մարզ, ք․ Դիլիջան

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ։

  1. Մասնակցել աշխատակազմի ժողովներին (նաև արտագնա), կազմել արձանագրություններ, նաև մասնակցություն դասընթացներին, սեմինարիներին
  2. Գրել շաբաթական գործողությունների պլան և հաշվետվություն։
  3. Ներկայացնել կատարած գործողությունների ամսեկան հաշվետվություն։
  4. Վարել կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցությունը (էլեկտրոնային, հեռախոսային)։
  5. Աջակցել կազմակերպության ծրագրային աշխատանքների իրականացմանը։
  6. Աշխատակազմի հետ պատրաստել կազմակերպության տարեկան հաշվետվությունը։
  7. Պատշաճորեն կազմել նամակներ, այլ փաստաթղթեր։
  8. Կատարել թարգմանություններ՝ հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն լեզուներով։
  9. Վարել և ապահովել փաստաթղթաշրջանառության անխափան ընթացքը։
  10. Հետևել կազմակերպության էլ․ փոստին և նամակները ժամանակին ուղղորդել համապատասխան աշխատակիցներին։
  11. Պատասխանել կազմակերպության հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն։
  12. Կատարել ծրագրերով նախատեսված գնումներ միջոցառումներ, հանդիպումներ և նախաձեռնությունների կազմակերպման նպատակով։
  13. Կազմակերպել կազմակերպության ծրագրերով նախատեսված տպագիր նյութերի պատրաստման աշխատանքները համապատասխան ընկերությունների հետ
  14. Լրացնել, թարմացնել և/կամ ստեղծել կազմակերպության տվյալների բազաները։
  15. Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը։
  16. Համակարգել, պահպանել կազմակերպության ներկայացուցչական տպագիր/ էլեկտրոնային բոլոր նյութերը, աշխատանքային ֆայլերը և փաստաթղթերը համապատասխան թղթապանակներում։
  17. Պատրաստել և տպել փաստաթղթեր, համակարգել տվյալներ։
  18. Աջակցել աշխատանքային հանդիպումների, քննարկումների, գործընկերների այցելությունների և այլ միջոցառումների կազմակերպմանը։
  19. Կատարել ադմինիստրատիվ օգնականի կամ ծրագրերի օգնականի համար սահմանված այլ գործառույթներ։
  20. Ըստ անհրաժեշտության ստանձնել կազմակերպության կարիքներից բխող այլ պարտականություններ։

 ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ։

  • Բարձրագույն կրթություն՝ առնվազն բակալավրի աստիճանով՝ սոցիալական, հումանիտար, լեզվաբանության եվ այլ հարակից գիտությունների բնագավառներում
  • Բանավոր եվ գրավոր հայերենի եվ անգլերենի լեզուների գերազանց տիրապետում, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի առավելություն
  • Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel և Power Point, internet, Zoom (այլ ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն)
  • Հասարակական-քաղաքացիական ոլորտներում առնվազն 1 տարվա փորձառությունը ցանկալի է
  • Համայնքում/մարզում/հանրապետությունում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու, բանակցություններ վարելու հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր գիտակցում
  • Ճկունություն ինքնուրույն որոշումների կայացման գործընթացում
  • Մոբիլիզացիայի եվ շփման, միջանձնային հաղորդակցման հմտություններ
  • Ներկայացման հմտություններ
  • Ստեղծագործական եվ նորարական մտածողություն
  • Ինքնազարգացման, համապատասխան վերապատրաստումների մասնակցության ձգտում
  • Ծանրաբեռնված պայմաննեիրում ինքնուրույն աշխատելու եվ վերջնաժամկետները պահպանելու կարողություն
  • Երկրի ներսում գործնական այցելությունների (հաճախ՝ գիշերակացով) պատրաստակամություն

 ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ։

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաղթերը.

  • մասնագիտական ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրվածության նամակ (Cover letter), նշելով համապատասխան փորձառությունը
  • այլ փաստաթղթեր կամ նյութեր (ըստ ցանկության, օր․ դիպլոմներ, հավաստագրեր, կամավորական աշխատանքի վերաբերյալ երաշխավորագրեր և այլն)

Պահանջվող փաստաթղթերը ուղարկել info@yccd.am էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը՝ «Ծրագրերի օգնական»

Հեռախոսով տեղեկատվություն չի տրամադրվում։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակում ներառված թեկնածուները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2021 թ․-ի հունվարի 25-ը։

Դիմումների ընթացիկ դիտարկման արդյունքներից կախված համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

 

 ԼՐԱՑՈւՑԻՉ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ։ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որն հիմնադրվել է 2008թ․ սեպտեմբերին՝ Դիլիջան քաղաքում։  Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքի զարգացմանը երիտասարդ կանանց և տղամարդկանց կարողունակությունների զարգացման ու զբաղվածության ապահովման միջոցով: Իրականացնում է  երիտասարդների, տուրիզմի, սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ծրագրեր։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք կազմակերպության կայքը․ www.yccd.am։