Skip to main content

Ծառայության անվանում՝ «Ձեռնարկատիրական հմտությունների, ինքնազբաղվածության և երիտասարդների շրջանում այլընտրանքային զբաղվածության խնդիրների վերաբերյալ հանրային լուսաբանման և իրազեկության բարձրացման նպատակով կարճ տևողությամբ տեսանյութերի պատրաստում»:

Ծառայության իրականացման վայրը՝ Դիլիջան խոշորացված համայնք, Տավուշի և անհրաժեշտության դեպքում այլ մարզեր, Երևան քաղաք ՀՀ

Ծառայության ժամանակը՝ 2022թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․մայիս (6 ամիս)

Դիմելու վերջնաժամկետը՝ 22-ը դեկտեմբերի, 2022 թ․

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է տեսանյութերի պատրաստման մրցույթ՝ ձեռնարկատիրական հմտությունների, ինքնազբաղվածության և երիտասարդների շրջանում այլընտրանքային զբաղվածության խնդիրների վերաբերյալ հանրային լուսաբանման և իրազեկության բարձրացման նպատակով։

Նպատակը․
Պատրաստել առնվազն 4-5 րոպե տևողությամբ 4 (չորս) տեսանյութ, որոնք կառնչվեն ձեռնարկատիրական հմտություններին, ինքնազբաղվածության և երիտասարդների շրջանում այլընտրանքային զբաղվածության խնդիրներին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթներին և դերին, ապահովելու համար տեսանելիությունը՝ որպես ոլորտը կարգավորող պետական կառույց։

Պատրաստված տեսանյութերը հասանելի կլինեն Կազմակերպության և գործընկեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում և մուլտիմեդիա/սոցիալական հարթակներում, անհրաժեշտության դեպքում կհեռարձակվեն առցանց և ոչ առցանց ԶԼՄ- երով։

 

Մրցույթին դիմելու կարգը․
Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, խմբեր և գործող մասնագիտացված ընկերություններ։

Տեսանյութերը պետք է ունենան Full HD ֆորմատ, ձայնի բարձր որակ։ Ոճային սահմանափակումներ չեն պահանջվում։
Պահանջվում է 1 տեսանյութի համար կարճ բովանդակությամբ սցենար՝ ընդհանրական մոտեցմամբ երիտասարդների զբաղվածության, արդի պայմաններում շեշտադրված կարողությունների, աշխատաշուկայում երիտասարդների ներգրավման և կարևորության վարբերյալ։ 2 տեսանյութի համար կարճ բովանդակությամբ սցենար «Ձեռնարկատիրական հմտություններ, ինքնազբաղվածության և երիտասարդների շրջանում այլընտրանքային զբաղվածության խնդիրներ» թեմաներով։ 1 տեսանյութի համար կարճ բովանդակությամբ սցենար «ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները և դերը» թեմայով։

Մրցույթը հաղթահարած դիմումատուն տեսանյութերը կպատրաստի իր կողմից ներկայացված սցենարներով (անհրաժեշտության դեպքում հնարավոր է սցենարների բովանդակության փոփոխություններ)

Մրցույթին մասնակցելու այլ պահանջներ․
• Հայտատուն պետք է ներկայացնի իր կողմից պատրաստված նախկին աշխատանքներից մեկից ավելի նմուշներ` անկախ թեմայից (նմուշների հղումներ)
• Նշել ծառայությունների մատուցման համար պահանջվող գումարը
• Ցանկալի է, որ սցենարի հեղինակը և ռեժիսորը ունենան համատեղ աշխատանքի փորձ, որը կդիտվի որպես առավելություն
• Նշել ժամկետներ, թե որքա՞ն ժամանակահատված կպահանջվի 4 տեսանյութերի պատրաստման համար (փուլ առ փուլ աշխատանքի կազմակերպման իրատեսական գրաֆիկ)
• Ստեղծագործողի/ստեղծագործող խմբի անդամների ինքնակենսագրական
• Այլ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք կհամարեք հայտի պահանջները բավարարող

 

Բոլոր հայտերը կդիտարկվեն և մրցույթը հաղթելու կամ չհաղթելու դեպքում դիմումատուն կտեղեկացվի էլ․նամակով։

Հայտն ուղարկելու վերջնաժամկետը՝ 22-ը դեկտեմբերի, 2022թ։
Հայտն ուղարկել info@yccd.am էլեկտրոնային հասցեին:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․հասցեին։
Բաց մրցույթի բոլոր պահանջներին համապատասխանող հայտատուին արդյունքների մասին կտեղեկացվի 2022թ․ դեկտեմբերի 23-ին:

 

«Իմ այլընտրանքային կարիերան (MAC. My alternative career)» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից ՝ «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: MAC ծրագրի նպատակն է՝ խթանել այլընտրանքային զբաղվածության, ինքնազբաղվածության և ձեռներեցության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը երիտասարդների շրջանում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: