Skip to main content

Բնապահպանական թեմայով բիզնես գաղափարների մրցույթ՝ Ենոքավան և Սևքար համայնքների  ընտանիքների միջև

 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Էկոլոգիականմիջանցքների ստեղծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է բնապահպանական թեմայով գաղափարների մրցույթ՝ Տավուշի մարզի Ենոքավան և Սևքար համայնքների ընտանիքների միջև: Գաղափարները պետք է լինեն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել գյուղական ընտանիքների ապրուստի պայմանները կայուն եղանակով` առանց վնասելու շրջակա միջավայրը։

 Գաղափարները պետք է առընչվեն հետևյալ թեմաներից որևէ մեկին կամ մի քանիսին․

  • Էկոտուրիզմ (Հյուրատների, սրճարանների և ռեստորանների կառուցման առաջարկները ենթակա են մերժման)
  • Զբոսաշրջային փորձառություն՝ ներառյալ վերապատրաստման
  • դասընթացներ, մաստեր կլասներ, թեմատիկ տուրեր,կապված բնության, վայրի հավաքի և սննդի հետ
  • Վայրի հավաք, ներառյալ՝ ուտելի խոտաբույսերի, թեյախոտերի, վայրի հատապտուղների, մրգերի, բանջարեղենի հավաք, մթերում, չորացում, մատակարարում 
  • Վայրի հավաքի գործընթացի բարելավում կամ եկամուտի ավելացում:
  • Արոտների, անտառների կամ այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործում:
  • Մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծում (արջերի, գայլերի և այլ կենդանիների  հարձակումից առաջացած վնասներ):

    Գաղափարները պետք է լինեն՝ 

    • Կայուն, բնության հետ համահունչ
    • Ներառական /ներառեն համայնքին, աշխատատեղ ստեղծեն կամ համայնքին եկամուտ ապահովեն/ 
    • Աուտենտիկ՝  բնորոշ տվյալ բնակավայրին կամ մարզին, սեզոնայնության նկատմամբ դիմակայուն լինեն: 

  Հայտերը կդիտարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից և արդյունքները կամփոփվեն ամփոփիչ միջոցառման ժամանակ, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Սահմանված են մրցութային երեք հիմնական տեղեր․

1-ին մրցութային տեղ՝ 200,000 ՀՀ դրամ

2-րդ մրցութային տեղ՝ 150,000 ՀՀ դրամ

3-րդ մրցութային տեղ՝ 100,000  ՀՀ դրամ

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց կամ թղթային (տպագիր) տարբերակով:

Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ 

 

ՀԱՅՏԻ ՁԵՎ

  Հայտաձևը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել` ararat.alikhanyan@yccd.am  էլեկտրոնային հասցեին։

  Տպագիր (թղթային) տարբերակները անհրաժեշտ է լրացնել (ձեռագիր) և ներկայացնել համայնքապետարան՝ փակ ծրարով՝ վրան նշելով հայտատուի անուն ազգանունը և կոնտակտային տվյալները։

Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սթհունիսի 15-ը ներառյալ։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ԴԵՀԿ ՀԿ ծրագրերի ղեկավար Արարատ Ալիխանյանի հետ (Հեռ․՝ 091727941,093316748 , էլեկտրոնային հասցե՝ ararat.alikhanyan@yccd.am) ։

 

Սույն մրցույթը իրակաանցվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող  «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում «Բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանի գրասենյակի կողմից։  Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։