Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է ֆոտո-վիդեո ծառայություններ մատուցող անհատների, ստեղծագործական խմբերի կամ կազմակերպությունների՝ ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ՀԿ-ի կողմից իրականացվող ձեռնարկատիրական ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակով նախատեսվում է պատրաստել ներկայացուցչական տեսաֆիլմեր և լուսանկարներ ծրագրի 30 շահառուների մասին՝ ներկայացնելով նրանց գործունեությունը, ձեռնարկատիրական գաղափարները, ձեռքբերումները և ծրագրի ազդեցությունը։

Նկարահանումները նախատեսվում է իրականացնել Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ և Հովք համայնքներում։

Տեխնիկական և որակական պահանջներ

Ծառայություն մատուցողից ակնկալվում է ապահովել հետևյալ ստանդարտները․

  • բարձրորակ վիդեո և ֆոտո նկարահանում՝ համապատասխան տեխնիկական սարքավորումներով,
  • պատշաճ ձայնագրություն՝ մաքուր և հասկանալի ձայնով,
  • անհրաժեշտության դեպքում՝ լուսավորության ապահովում նկարահանման վայրի պայմաններին համապատասխան,
  • կադրերի գեղարվեստական, ներկայացուցչական և մարդկային մոտեցում,
  • տեսանյութերի ամբողջական մոնտաժ՝ ներառյալ գունային շտկում, ձայնի մշակում, լուսագրերի տեղադրում և անհրաժեշտ գրաֆիկական տարրեր,
  • հայերեն խոսքի համար անգլերեն լուսագրերի տեղադրում,
  • տեսանյութերի վերջնական տարբերակների տրամադրում սոցիալական մեդիայի և կայքի համար հարմար ձևաչափերով,
  • լուսանկարների ընտրություն, գունային մշակում և վերջնական որակյալ տարբերակների տրամադրում,
  • կազմակերպության և ծրագրի հաղորդակցական պահանջներին համապատասխան ոճի պահպանում,
  • աշխատանքների իրականացում համաձայնեցված ժամկետներում։

Ակնկալվող ծառայությունները

Ընտրված ծառայություն մատուցողը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները․

1. ՏԵՍԱՖԻԼՄԵՐԻ ՍՏԵՂԾՈւՄ

Ծրագրի 30 շահառուներից յուրաքանչյուրի մասին պետք է պատրաստել 1-1,5 րոպե տևողությամբ ներկայացուցչական տեսաֆիլմ։

Տեսաֆիլմերը պետք է լինեն որակյալ, դինամիկ, պատմողական և հարմար սոցիալական մեդիայի, կայքի, հաշվետվությունների և հանրային հաղորդակցության այլ հարթակներում տարածման համար։

Յուրաքանչյուր տեսաֆիլմ պետք է ներկայացնի շահառուին, նրա բիզնես գաղափարը կամ գործունեությունը, ծրագրի շրջանակում ստացած աջակցությունը և ակնկալվող կամ արձանագրված արդյունքը։

Տեսաֆիլմերի լեզուն հայերենն է՝ անգլերեն լուսագրերով։

2. ՖՈՏՈՆԿԱՐԱՀԱՆՈւՄ

Նույն 30 շահառուներից յուրաքանչյուրի համար պետք է իրականացնել ֆոտոնկարահանում։

Յուրաքանչյուր շահառուի համար անհրաժեշտ է տրամադրել առնվազն 3-5 բարձրորակ թվային լուսանկար։

Լուսանկարները պետք է համապատասխանեն հանրային հաղորդակցության, սոցիալական մեդիայի, կայքի, հաշվետվությունների և տպագիր նյութերի օգտագործման չափանիշներին։

Դիմողներին ներկայացվող պահանջներ

Հետաքրքրված անհատները, թիմերը կամ կազմակերպությունները պետք է ունենան․

  • ֆոտո և/կամ վիդեո արտադրության ոլորտում համապատասխան փորձ,
  • կարճ ներկայացուցչական տեսանյութերի պատրաստման փորձ,
  • սոցիալական, կրթական, ձեռնարկատիրական կամ համայնքային թեմաներով պատմություններ ներկայացնելու կարողություն,
  • մարդկանց և փոքր բիզնեսների մասին կարճ, ազդեցիկ և մարդկային պատմություններ ձևավորելու փորձ կամ պատրաստակամություն,
  • սեփական տեխնիկական միջոցներ՝ նկարահանման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար,
  • Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ և Հովք համայնքներում նկարահանումներ իրականացնելու պատրաստակամություն,
  • պատասխանատու, ճկուն և համագործակցային աշխատելաոճ,
  • աշխատանքների օրինակներ կամ պորտֆոլիո։

Ծառայության առաջարկվող ժամկետներ

Ծառայությունների իրականացման առաջարկվող ընդհանուր ժամկետը՝ մինչև 25 աշխատանքային օր՝ պայմանագրի ստորագրման և աշխատանքային պլանի հաստատման օրվանից։

Առաջարկվող փուլերը՝

  • նախապատրաստական աշխատանքներ, շահառուների հետ նկարահանման ժամանակացույցի համաձայնեցում և սցենարային մոտեցման մշակում՝ մինչև 3 աշխատանքային օր,
  • նկարահանումների իրականացում Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ և Հովք համայնքներում՝ մինչև 10 աշխատանքային օր,
  • տեսանյութերի մոնտաժ, լուսագրերի տեղադրում, ֆոտոների մշակում և նախնական տարբերակների ներկայացում՝ մինչև 8 աշխատանքային օր,
  • կազմակերպության դիտարկումների հիման վրա վերջնական խմբագրումներ և նյութերի հանձնում՝ մինչև 4 աշխատանքային օր։

Դիմողները կարող են ներկայացնել նաև իրենց առաջարկած իրատեսական ժամանակացույցը՝ հաշվի առնելով 30 շահառուների նկարահանումների ծավալը և աշխարհագրությունը։

Հայտի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները հրավիրվում են ներկայացնելու․

  • հետաքրքրության նամակ,
  • պորտֆոլիո կամ նախկինում իրականացված աշխատանքների հղումներ,
  • գնառաջարկ՝ ծառայությունների ընդհանուր կամ ըստ բաղադրիչների արժեքի նշմամբ,
  • առաջարկվող աշխատանքային ժամանակացույց։

Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Նամակի թեմա դաշտում խնդրում ենք նշել՝
Ֆոտո-վիդեո ծառայությունների առաջարկ

Դիմելու վերջնաժամկետ

Կազմակերպությունը փնտրում է ծառայություն մատուցող հնարավորինս շտապ։ Հայտերը կընդունվեն մինչև համապատասխան ծառայություն մատուցողի ընտրությունը։